Մեջլիս
From Wikipedia, the free encyclopedia
Մեջլիս կամ Մաջլիս (արաբ․՝ مجلس - Majlis), (բառացի «ժողով»), մի շարք երկրների (հիմնականում մուսուլման բնակչություն ունեցող), խոհրդարան, ինչպես նաև ընդհանրապես Ազգային ժողովի օրենսդիր-ներկայացուցչական մարմնի (խորհրդարանի) անվանումը։
Տերմինը օգտագործվում է նկարագրելու համար տարբեր տեսակի հատուկ հավաքույթներ ընդհանուր հետաքրքրություններ ունեցող խմբերի միջև՝ լինեն դրանք վարչական, սոցիալական կամ կրոնական իսլամական երկրների հետ լեզվական կամ մշակութային կապեր ունեցող երկրներում։ Մեջլիսը կարող է վերաբերել նաև օրենսդիր մարմնին և օգտագործվում է օրենսդիր խորհուրդների կամ ժողովների անվանման մեջ որոշ երկրներում, որտեղ գերակշռում է իսլամական մշակույթը[1]։
«Մեջլիս» տերմինը օգտագործվում է նաև այն մեկուսացված վայրի համար, որտեղ հյուրերին ընդունում և զվարճացնում են[2]։