Մեսոլոնգիոն
From Wikipedia, the free encyclopedia
Մեսոլոնգիոն[1] (հուն․՝ Μεσολόγγιον), քաղաք Հունաստանում, Էտոլիա և Ակարնանիա վարչական կենտրոնի ծայրամասային միավոր Արևմտյան Հունաստանի ծայրամասում։ Գտնվում է Ախելոս և Էվինոս գետերի միջև՝ Մեսոլոնգոն ծովալճակի ափի (հուն․՝ Λιμνοθάλασσα Μεσολογγίου) Պատրաիկոս ծովածոցում՝ Ագրինիոնից 35 կմ և Անդիրիոնից 37 կմ հեռավորության վրա։ Մեսոլոնգիոնի հյուսիս-արևմուտքում է գտնվում Էտոլիկիոն քաղաքը։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում է 12785 մարդ։
Բնակավայր | ||
---|---|---|
Մեսոլոնգիոն | ||
հուն․՝ Μεσολόγγιον | ||
Երկիր | Հունաստան | |
Մակերես | 151,889 կմ² | |
ԲԾՄ | 5 մետր | |
Բնակչություն | ▼12 444 մարդ (2021) | |
Հեռախոսային կոդ | 2631 | |
Փոստային դասիչ | 302 00 | |
Պաշտոնական կայք | messolonghi.gov.gr(հուն.) | |
| ||
Քաղաքում տեղի են ունեցել Հունաստանի անկախության պատերազմի շատ դրամատիկական իրադարձություններ։ Սա Հունաստանի միակ Սուրբ քաղաքն է (Ιερά πόλις)։ 1824 թվականին քաղաքում մահացել է անգլիացի բանաստեղծ լորդ Բայրոնը։ Մեսալոնգիոնում կա դամբարան, որտեղ գտնվում է Բայրոնի սիրտը և 1881 թվականին տեղադրված Բայրոնի արձանը։