քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Մետրոնիդազոլ, հակաբակտերիալ և հակապրոտոզոալ դեղամիջոց[3]։ Կիրառվում է միայնակ կամ համակցված այլ դեղամիջոցների հետ՝ փոքր կոնքի բորբոքային հիվանդությունների, էնդոկարդիտի և բակտերիալ վագինոզի բուժման մեջ[3]։ Էֆեկտիվ է դրակունկուլյոզի, լամբլիոզի, տրիխոմոնոզի, ամեոբիազի դեմ[3]։ Վանկոմիցինի կամ ֆիդաքսոմիցինի բացակայության դեպքում ընտրության դեղամիջոց է Clostridium difficile-ով հարուցված կոլիտի բուժման համար[3][4]։ Կիրառվում է հաբերի, քսուկների տեսքով և ներերակային ճանապարհով[3]։
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
---|---|
Կենսամատչելիություն | 80% (մարսողական), 60-80% (ռեկտալ), 20-25% (հեշտոցային)[1][2] |
Սպիտակուցով կապում | 20%[1][2] |
Նյութափոխանակություն | Լյարդային[1][2] |
Կիսատրոհման պարբերություն | 8 ժամ[1][2] |
Դուրսբերում | Մեզի (77%) և արտաթորանքի (14%) օգնությամբ[1][2] |
Նույնացուցիչներ | |
CAS համար | 443-48-1 |
PubChem CID | 4173 |
DrugBank | DB00916 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.006.489 |
Հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը, մետաղական համը բերանում, ախորժակի կորուստը և գլխացավերը[3]։ Հնարավոր են ցնցումների զարգացում և ալերգիկ ռեակցիա[3]։ Ըստ որոշ դիտարկումների, մետրոնիդազոլը խորհուրդ չի տրվում կիրառել հղիության վաղ ժամկետում, սակայն ըստ այլ աղբյուրների, նրա՝ տրիխոմոնոզի բուժման համար անհրաժեշտ, դեղաչափերը անվտանգ են պտղի համար[5]։ Չի կարելի օգտագործել կրծքով կերակրման ժամանակ[5]։
Մետրոնիդազոլը սկսել է վաճառվել Ֆրանսիայում սկսած 1960-ականներից[6]։ Գտնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության WHO Model List of Essential Medicines-ում[7]։ Հասանելի է գրեթե ամբողջ աշխարհում[8]։ Մեկ հաբի արժեքը բարձր չէ և կազմում է 0.01-0.1 ԱՄՆ դոլար[9][10]։ ԱՄՆ-ում բուժման 10-օրյա կուրսի արժեքը կազմում է 26 ԱՄՆ դոլար[3]։
Մետրոնիդազոլը գլխավորապես կիրառվում է բակտերիալ վագինոզի, փոքր կոնքի բորբոքային հիվանդությունների (համակցված ցեֆտրիաքսոնի հետ), պսևդոմեմբրանոզ կոլիտի, ասպիրացիոն թոքաբորբի, տեղային վարդացանի, սնկային հիվանդությունների, ներորովայնային վարակների, թոքերի թարախակույտի, պերիօդոնտիտի, ամեոբիազի, օրալ վարակների, լամբլիոզի, տրիխոմոնոզի բուժման համար, ինչպես նաև ազդում են օբլիգատ անաերոբների՝ Bacteroides-ի, Fusobacteriumիի, Clostridium-ի, Peptostreptococcus-ի և Prevotella-ի վրա[11]։ Ինչպես մաև օգտագործվում է Helicobacter pylori-ի էրադիկացիայի (oրգանիզմից հեռացման) համար, կանխելու վարակի զարգացումը հետվիրահատական շրջանում[11]։
Մետրոնիդազոլը դառն է, ուստի հեղուկ սուսպենզիան է պարունակում։ Մետրոնիդազոլ բենզոատն ակտիվանալու համար պետք է հիդրոլիզի ենթարկվի, այդ իսկ պատճառով այն արդյունավետ չէ փորլուծությամբ հիվանդների կամ ինտեստինալ զոնդ ունեցողների մոտ[12]։
Բակտերիալ վագինոզի բուժման առաջին ընտրության դեղամիջոցներն են մետրոնիդազոլը և կլինդամիցինը։ Ոչ հղի կանանց մոտ բուժումը տևում է 7 օր՝ օրական 2 հաբ, կամ ներհեշտոցային քսուկ՝ 1 անգամ քնելուց առաջ։ Հղի կանանց նշանակվում է մետրոնիդազոլ բերանացի ընդունման՝ 3 անգամ օրական, 7 օր տևողությամբ[13]։
Trichomonas vaginalis-ով հարուցված տրիխոմոնիազի բուժման համար նշանակվում է 5-նիտրոիմիդազոլային դեղամիջոցներ (մետրոնիդազոլ կամ թինիդազոլ)։ Խորհուրդ է տրվում բուժում նշանակել նաև հիվանդի զուգընկերներին, նույնիսկ եթե նրանց մոտ չկան որևէ ախտանիշներ։ Հնարավոր են նաև այլ խմբի պրեպարատների նշանակում, սակայն դրանց արդունավետությունը այդքան էլ բարձր չէ[14]։
Մետրոնիդազոլը լամբլիոզի բուժման մեթոդներից է, սակայն վերջին շրջանում նիտրոիմիդազոլային ռեզիստենտականության զարգացման պատճառով, նախապատվություն է տրվում այլ դասի պրեպարատներին[15]։
Դրակունկուլյոզի ժամանակ մետրոնիդազոլը չի ոչնչացնում որդին, այլ նպաստում է նրա դուրսբերմանն օրգանիզմից[3]։
Clostridium difficile-ով հարուցված պսևդոմեմբրանոզ կոլիտի առաջնային բուժումը ներառում է մետրոնիդազոլ, վանկոմիցին կամ ֆիդաքսոմիցին[4]։ Վարակիչ հիվանդությունների ամերիկյան կազմակերպությունը (IDSA) 2017-ից առաջարկում է նշանակել վանկոմիցին և ֆիդաքսոմիցին մետրոնիդազոլի փոխարեն[4]։ Վանկոմիցինը ցուցաբերել է ավելի բարձր արդյունավետություն[16]։
Entamoeba histolytica-ն՝ ինվազիվ ամեոբիազի տեսակներից, բուժվում և էրադիկացիայի է ենթարկվում մետրոնիդազոլի և դիլօքսանիդի հետ համակցված թերապիայի օգնությամբ[17]։
Մետրոնիդազոլը կիրառվում է կանխելու համար բակտերիալ վագինոզի և պարանոց-հեշտոցային ֆետալ ֆիբրինոգենի (fFN) հետ ասոցացված վաղաժամ ծննդաբերությունը։ Այնուամենայնիվ մետրոնիդազոլը արդյունավետ չէ բարձր ռիսկային խմբի կանանց մոտ (դրական fFN թեստ և վաղաժամ ծննդաբերություն անամնեզում) և հակարակը՝ պրեպարատը ստացող կանանց մոտ վաղաժամ ծննդաբերությամբ հիվանդացությունը ավելի բարձր է[18]։
Հաճախ հանդիպող կողմնակի էֆեկտներից են սրտխառնոցը, փորլուծությունը, քաշի կորուստը, որովայնային ցավը, փսխումը, գլխացավը, գլխապտույտը և բերանում մետաղական համը։ Ներերակային ներմուծումը ասոցացված է թրոմբոֆլեբիտների հետ։ Հազվադեպ կարող է նկատվել գերզգայունության ռեակցիաներ (ցան, քոր, կարմրություն, տենդ), գլխացավ, գլխապտույտ, փսխում, գլոսիտ (լեզվի բորբոքում), ստոմատիտ, մուգ մեզ և պարեսթեզիաներ[11]։ Բարձր դեղաչափերի և երկարատև բուժման ժամանակ հնարավոր են լեյկոպենիայի, նեյտրոպենիայի, պերիֆերիալ նեյրոպաթիայի զարգացում և կենտրոնական նյարդային համակարգի տոքսիկ ախտահարում[11]։ Մետրոնիդազոլի տեղային կիրառման կողմնակի էֆեկտներից են մաշկի կարմրությունը, չորությունը, գրգռվածությունը, իսկ աչքերի մոտ կիրառելու դեպքում աչքերի լցվածությունը[11]։ Մետրոնիդազոլը ասոցացված է կենդանիների շրջանում քաղցկեղի առաջացման հետ[19]։
Առնետների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել սերոտոնինային համախտանիշի զարգացման հավանականությունը, սակայն մարդկանց շրջանում այդպիսի դեպքեր չեն արձանագրվել[20][21]։
Մետրոնիդազոլը նշված է ամերիկյան National Toxicology Program-ի ցուցակներում որպես պոտենցիալ օնկոգեն[22]։ Սակայն փորձարկման որոշ մեթոդներ վիճելի են։ Ըստ դրանց, պրեպարատի բերանացի ընդունումը որոշ փորձարարական կենդանիների մոտ բերել է քացղկեղի զարգացման, իսկ որոշ բակտերիալ կուլտուրաների մոտ մուտագենության[22][23]։ Մետրոնիդազոլի և մարդկանց մոտ քաղցկեղի զարգացման կապը ապացուցված չէ[22][24]։ Ըստ մի հետազոտության[25] նկատվել է թոքի քաղցկեղի դեպքերի աճ կանանց շրջանում (նույնիսկ ծխելը թողնելուց հետո), սակայն ըստ մեկ այլ հետազոտության[26] քաղցկեղի առաջացման որևէ ռիսկի բարձրացում չի նկատվել[22][27]։ Կրոնի հիվանդությամբ մարդկանց շրջանում, ովքեր բուժվել են մետրոնիդազոլով, կատարված հետազոտությունը հայտնաբերել է շրջանառող լիմֆոցիտներում քրոմոսոմալ աբնորմալիաներ[23][28]։
Մետրոնիդազոլը միայնակ հազվադեպ կարող է բերել Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշի զարգացման, սակայն ռիսկն ավելի բարձր է մեբենդազոլի հետ կիրառման դեպքում[29]։
Մետրոնիդազոլի հետ ալկոհոլի ընդունումը առաջացնում է դիսուլիֆիրանման էֆեկտներ, որոնք արտահայտվում են սրտխառնոցով, փսխմամբ, մաշկի կարմրությամբ, հաճախասրտությամբ և հևոցով[30]։ Հիվանդներին սովորաբար խորհուրդ է տրվում պրեպարատի համակարգային ընդունման ժամանակ և ընդունումը դադարեցնելուց հետո, 48 ժամվա ընթացքում ալկոհոլ չօգտագործել[11]։ Սայկայն որոշ հետազոտություններ կասկածի տակ են դնում ալկոհոլի և մետրոնիդազոլի փոխազդեցության մեխանիզմը[31] և գտնում են, որ կողմնակի էֆեկտները կապված են ալկոհոլի տոքսիկ սերոտոնինային ազդեցությամբ ԿՆՀ-ի վրա[32][33]։ Մետրոնիդազոլը կարող է արգելակել լյարդում պրոպիլեն գլիկոլի (հանդիպում է սննդում, դեղամիջոցներում, էլեկտրոնային ծխախոտի մեջ) մետաբոլիզմը, բերելով նման կողմնաի էֆեկտների[21]։
Արգելակում է CYP2C9-ը (ցիտոքրոմ P450 2C9) և կարող է փոխազդել այդ ֆերմենտով մետաբոլիզվող դեղամիջոցների հետ (լոմիտապիդ, վարֆարին)[1]։
Մետրոնիդազոլը պատկանում է նիտրոիմիդազոլների դասին։ Նա ճնշում է ամինաթթուների սինթեզը մանրեային բջիջներում, խոչընդոտելով ԴՆԹ-ի սինթեզը[1]։ Ազդում է անաէրոբ բակտերիաների և նախակենդանիների վրա, իսկ ազդեցությունը մարդու բջիջների և աէրոբ բակտերիաների վրա շատ փոքր է[34]։
2-մեթիլիմիդազոլը ստանում են Դեբուս- Ռադզիշեվսկու սինթեզով, կամ էթիլենդիամինից և քացախաթթվից[35][36][37]։
Մետրոնիդազոլը լայնորեն կիրառվում է շների, կատուների և այլ կենդանիների մոտ լամբլիոզի բուժման ժամանակ, սակայն վերջնական ապաքինման համար այն համակցում են ֆենբենդազոլի հետ[38]։ Կիրառվում է շների և կատուների մոտ աղիքների քրոնիկ բորբոքային հիվանդության վարման համար[39], ձիերի գաստրոինտեստինալ կլոստրիդիալ վարակների վարման համար, ակվարիումային պրակտիկայում։ Պետք է կիրառվի զգուշորեն, քանի որ ըստ FDA-ի, ունի քաղցկեղածին հատկություն և ունակ է առաջացնելու հակաբիոտիկային ռեզիստենտականություն[40][41]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.