Մետրոպոլիտեն
From Wikipedia, the free encyclopedia
Մետրոպոլիտեն (ֆր.՝ métropolitain կրճատ՝ մետրո), ուղևորների զանգվածային արագ փոխադրումների համար նախատեսված քաղաքային երկաթուղի է։ Մետրոն աչքի է ընկնում մեծ թողունակությամբ, գնացքների շարժման կանոնավորությամբ և շարժման արագությամբ։ Մետրոյի գծերն անցնում են ստորգետնյա թունելներով, ուղանցներով կամ փողոցի հատուկ առանձնացված մասերով։ Առավել տարածված են մետրոյի ստորգետնյա գծերը, դրանք չեն խախտում քաղաքի հատակագիծը, չեն սահմանափակում գետնընթաց տրանսպորտի և հետիոտների երթևեկությունը։ Մետրոյի անհրաժեշտությունը, հիմնականում, զգացվում է 1 միլիոն և ավելի բնակչություն ունեցող քաղաքներում։
- Այս հոդվածը տրանսպորտի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մետրոպոլիտեն (այլ կիրառումներ)։