Մերիլ Սթրիփ
From Wikipedia, the free encyclopedia
Մերիլ Սթրիփ (անգլ.՝ Meryl Streep, հունիսի 22, 1949(1949-06-22)[1][2][3][…], Summit, Յունիոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4]), ամերիկյան դերասանուհի։ Կինոքննադատների կողմից ճանաչեցվաց որպես մեր ժամանակների մեծագույն դերասանուհիներից մեկը։
Իր դերասանական կարիերան սկսել է թատրոնում 1971 թվականին՝ խաղալով Տիրսո դե Մոլինայի պիեսի հիման վրա «Սևիլյան գայթակղիչը» ներկայացման մեջ։
1977 թ. տեղի ունեցավ նրա կինոդեբյուտը, երբ մեծ էկրաններ բարձրացավ Ֆրեդ Ցինեմանի «Ջուլիա» ֆիլմը։
Նա 21 անգամ առաջադրվել է Օսկարի՝ որպես լավագույն դերասանուհի (ավելին, քան կինոյի պատմությունում այլ դերասան կամ դերասանուհի) 3 հաղթանակ «Սոֆիի ընտրությունը», «Կրամերն ընդդեմ Կրամերի» և «Երկաթյա լեդին» ֆիլմերի համար։
Ոսկե գլոբուսի՝ 9 մրցանակ (31 անգամ առաջադրվելուց ), ինչը բացարձակ ռեկորդ է մրցանակաբաշխության ողջ պատմության մեջ
3-«Էմմի», «Բաֆտա» -ի երկակի դափնեկիր ։ «Սեզար» պատվավոր մրցանակի դափնեկիր ։
Սթրիփը նաև աշխարհի երկու ամենամեծ կինոփառատոների դափնեկիր է `Կաննի կինոփառատոն (1989) և Բեռլինի կինոփառատոն (2003)։