From Wikipedia, the free encyclopedia
Մերիոն Զիմմեր Բրեդլի (անգլ.՝ Marion Zimmer Bradley, հունիսի 3, 1930[1][2][3][…], Օլբանի, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 25, 1999[2][3][5][…], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կին գրող։
Քառասուն տարվա ընթացքում հրատարակել է ավելի քան յոթ տասնյակ գիրք, որոնք առավելապես գրված են ֆենտեզի և գիտական ֆանտաստիկայի ժանրերում։
Բրեդլին ծնվել է Նյու Յորք նահանգի Օլբանի քաղաքում։ Սկսել է գրել 17 տարեկանից[7]։ 1949 թվականին ամուսնացել է Ռոբերտ Օլդեն Բրեդլիի հետ։ Ամուսնալուծվել են 1964 թվականին։
Երկրորդ անգամ ամուսնացել է 1964 թվականի հունիսի 3-ին Ուոլթեր Բրինի հետ։ Ունեն մեկ դուստր՝ Մոյրա Գրեյլանդը, ով պրոֆեսիոնալ տավիղահար է և երգչուհի[8], և որդի՝ Մարկ Գրեյլանդը[9]։
1964 թվականին ավարտել է Տեխասի Հարդին Սիմմոնսի համալսարանը, իսկ 1967 թվականին՝ Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի ասպիրանտուրան։
1949 թվականին նրա պատմությունը հաղթել է «Amazing Stories» և «Fantastic» ամսագրերի մրցույթում և դարձել հեղինակի առաջին հրատարակած աշխատանքը։ Պրոֆեսիոնալ կերպով սկսել է գրել ֆանտաստիկա 1952 թվականից։
1988-1999 թվականներին Բրեդլին հրատարակել և խմբագրել է «Marion Zimmer Bradley’s Fantasy Magazine» ամսագիրը[10]։
2001 թվականին Բրեդլիի «Ավալոնի մառախուղը» (անգլ.՝ The Mists Of Avalon) բեսթսելլերի հիման վրա ռեժիսոր Ուլի Էդելին թողարկել է հեռուստատեսային ֆիլմ։
2014 թվականին՝ գրողի մահից հետո, նրա դուստր Մոյրա Գրեյլանդը հայտնել է, որ իր հայրը՝ Ուոլթեր Բրինը՝ Զիմմերի երկրորդ ամուսինը, բռնաբարել է իրեն մանկության տարիներից։ Գրեյլանդը նաև պատմել է, որ սեռական բռնության է ենթարկվել մոր կողմից, բայց այդ մասին երկար տարիներ չի խոսել, քանի որ չի ցանկացել հուսահատեցնել գրողի երկրպագուներին, որոնցից շատերին օգնել են Զիմմերի գրքերը, ինչպես նաև վախեցել է երկրպագուների բացասական արձագանքներից, որոնք գրողին համարում էին կանանց իրավունքների համար պայքարող մարտիկ[11][12][13][14]։
Ուոլթեր Բրինը, որը դրամագիտության ոլորտի փորձագետ էր, մի քանի անգամ կալանավորվել է երեխաների նկատմամբ ոտնձգություններ կատարելու և բռնաբարելու համար։ Մոյրա Գրեյլանդը օգնել է ոստիկանությանը 1990-ական թվականներին հերթական անգամ ձերբակալել հորը։ Վերջինս մահացել է բանտում քաղցկեղից[15]։
Գրեյլանդի քողազերծումից հետո Զիմմերի հրատարակիչները որոշեցին նրա գրքերի վաճառքից ստացված եկամտի մի մասն ուղղել բռնության զոհերին օգնող կազմակերպություններին[16]։
Արթուր արքայի վիպաշար.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.