Մերիտոկրատիա
From Wikipedia, the free encyclopedia
Մերիտոկրատիա կամ շնորհապետություն (բառացիորեն «արժանիների իշխանություն», լատ. meritus - արժանի և հին հուն. κράτος - իշխանություն, կառավարում), կառավարման ձև, համաձայն որի բարձրագույն (ղեկավար) պաշտոնները պետք է զբաղեցնեն մարդիկ՝ ելնելով իրենց սոցիալապես կամ ինստիտուցիոնալ ճանաչված, անհատական «ձեռքբերումներից» կամ «հատուկ արժանիքներից», անկախ սոցիալական ծագումից և ֆինանսական կարողությունից։
Մեծ մասամբ կիրառվում է երկու իմաստով։ Տերմինի առաջին իմաստը համապատասխանում է այն համակարգին, որտեղ ղեկավարները նշանակվում են ըստ առանձնահատուկ տաղանդների (նման համակարգը բավական հակադրվում է ինչպես արիստոկրատիային, այնպես էլ դեմոկրատիային)։ Երկրորդ՝ առավել տարածված իմաստը ենթադրում է մեկնարկային պայմանների ստեղծում օբյեկտիվորեն օժտված և աշխատասեր մարդկանց համար, որպեսզի նրանք ապագայում հնարավորություն ունենան հասարակական բարձր դիրք գրավել ազատ մրցակցային պայմաններով։