ամերիկացի դերասանուհի, հեռուստահաղորդավար From Wikipedia, the free encyclopedia
Մերի Թայլեր Մուր (դեկտեմբերի 29, 1936[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 25, 2017[4][2][3][…], Գրինվիչ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է իր հեռուստատեսային սիթքոմներով, որոնցից է The Mary Tyler Moore Show (1970–1977), որում նա գլխավորում էր Մերի Ռիչարդսի դերը. մի երեսնամյա չամուսնացած օրիորդ, ով աշխատում էր որպես տեղական լրատվական խմբագիր Մինեապոլիսում և The Dick Van Dyke Show-ն (1961–1966), որտեղ հանդես է եկել Լաուրա Փեթրիի դերում. նախկին պարուհին դառնում է տնային տնտեսուհի, մայր և կին[6][7][8][9]։ Ֆիլմում նա հանդես է եկել 1967 թվականին «Չափազանց մոդայիկ Միլին» ֆիլմում և 1980 թվականին «Հասարակ մարդիկ» ֆիլմում, որտեղ նա հանդես եկավ սիթքոմներում իր մարմնավորած կերպարներից լրիվ տարբեր մի դերում և որի համար առաջադրվել է Օսկարի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[10][11][12]։ Մահացել է 2017 թվականի հունվար 25-ին ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Գրինվիչ քաղաքում։
Մերի Թայլեր Մուր անգլ.՝ Mary Tyler Moore | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1936[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 25, 2017[4][2][3][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Գրինվիչ |
Կրթություն | Իմմակուլեյթ Հարթ ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոպրոդյուսեր, դերասանուհի, պրոդյուսեր, երգչուհի և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ George Tyler Moore?[5], մայր՝ Marjorie Hackett?[5] |
Ամուսին(ներ) | Grant Tinker? |
Պարգևներ և մրցանակներ | ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կինեմատոգրաֆում ներդրման համար Էմմի մրցանակ մինիսերիալի կամ կինոնկարի լավագույն երկրորդ պլանի դերասանուհու համար «Էմմի» մրցանակ կատակերգական սերիալում լավագույն կանացի դերի համար «Էմմի» մրցանակ կատակերգական սերիալում լավագույն կանացի դերի համար «Էմմի» մրցանակ կատակերգական սերիալում լավագույն կանացի դերի համար «Էմմի» մրցանակ կատակերգական սերիալում լավագույն կանացի դերի համար և |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.