From Wikipedia, the free encyclopedia
Մերի Ռիդ (անգլ.՝ Mary Read, 1685[1], Լոնդոն, Անգլիայի թագավորություն - ապրիլի 28, 1721[1][2], Պորտ Ռոյալ, Kingston Parish, Սարրի, Ճամայկա), անգլիացի ծովահեն։
Մերի Ռիդ անգլ.՝ Mary Read | |
---|---|
Ծնվել է | 1685[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Մահացել է | ապրիլի 28, 1721[1][2] |
Մահվան վայր | Պորտ Ռոյալ, Kingston Parish, Սարրի, Ճամայկա |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | ծովահեն |
Mary Read Վիքիպահեստում |
Գործնականորեն կենսագրության միակ աղբյուրը համարվում է Չ. Ջոնսոնի «Ծովահենության ընդհանուր պատմություն» (1724), որի իրական հեղինակն է Դանիել Դեֆոն։
Փոքրուց Մերին ստիպված է եղել իրեն ներկայացնել որպես տղա։ Նրա մայրը, ով այրի էր, հագցնում էր ապօրինածին աղջկան վաղ մահացած որդու հագուստը, որպեսզի խուսափի հարուստ սկեսուրի կասկածանքներից։
Տասնհինգ տարեկանում նա մեկնում է ապրելու Ֆլանդրիա, որտեղ (նույն կերպ քողարկված տղամարդու կերպարով՝ Վիլլի անվան տակ) գրանցվում է հետևակ գունդ՝ կադետի պաշտոնով, և թեկուզ ամենուր ցուցադրում էր կատաղի վճռականություն մարտերում, այնուամենայնիվ նա չկարողացավ ծառայության մեջ հասնել առաջխաղացման։ Այդ ժամանակ նա հեռանում է հետևակից և գնում է ծառայելու հեծելազորում, որտեղ անցկացնում է մի քանի այնպիսի փայլուն ռազմական գործողություն, որ վաստակում է բոլոր սպաների հարգանքը։
Շուտով երիտասարդ Մերին անմնացորդ սիրահարվում է սպաներից մեկին, ով նրա զինակիցն էր։ Նրա ընտրյալը չէր կարողանում հասկանալ ուշադրության այդ տարօրինակ նշանները, և արդեն սկսում է կասկածել, որ իր «երիտասարդ ընկերը» նախընտրում է տղամարդկանց կանանց։ Բայց մի հրաշալի օր Մերին միջոց է գտնում ինչպես պատահական բացի իր գաղտնիքը։ Երբ զորագունդը անցավ ձմեռային բնակարանների, Մերին գնեց իրեն կանացի հագուստ, և նրանք բացահայտ ամուսնացան։ Հարսանիքից հետո նրանք վարձեցին տուն Բրեդի ամրոցի մոտակայքում (Նիդեռլանդներում) և կառուցեցին այնտեղ փոքրիկ պանդոկ «The Three Horseshoes» (Երեք պայտ)։
Մերիի ամուսինը հանկարծակի մահանում է, այդ ժամանակ նա կրկին զգեսափոխվում է տղամարդու հագուստով և վարձվում է հոլանդական նավում, որն ուղևորվում էր դեպի Վեստ Ինդիա։
Նավը գրավված էր անգլիացի ծովահենների կողմից, ովքեր այն բաց թողեցին լողալ շարունակելու, երբ կողոպտեցին այն, բայց Մերի Ռիդին՝ նավի վրա «միակ անգլիացին», նրանք թողեցին ծովահենական առագաստանավին։ Նավի վրա նա ծանոթացավ Էնն Բոննիի հետ և սկսեց նրա հետ միասին ապրել նավապետ Ջեք Ռակհեմի հետ։ 1720 թվականին Ճամայկայի նահանգապետը բռնեց խմբին։ Մերին, ինչպես բոլորը, դատապարտվեց կախաղանի, բայց նրա դատավճիռը, ինչպես նաև Էննիինը, հետաձգվում էր հղիության պատճառով։
Մերին մահացավ բանտում։ Մահվան պատճառն անհայտ է, բայց կան երկու եզրակացություն, կա՛մ մահացել է ծննդաբերության ժամանակ, կա՛մ գաղտնի սպանել են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.