From Wikipedia, the free encyclopedia
Մերկուրի կղզիներ ( երբեմն նաև Iles d'Haussez[1][2]), Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու հյուսիսում 7 կղզիների խումբ։ Գտնվում են Կորոմանդել թերակղզուց 8 կմ (5 մղոն) հեռու և Վիտիագա քաղաքից 25 կմ (22 մղոն) հյուսիս-արևելք։
Տեսակ | կղզիների խումբ և կղզի |
---|---|
Երկիր | Նոր Զելանդիա |
Տեղադրություն | Ուակիթո |
Մակերես | {{{մակերես}}} կմ² |
Անվանված է | Մերկուրի |
Մերկուրի կղզիների հիմնական շղթան բաղկացած է արևմտյան մասում գտնվող Մեծ Մերկուրի (հայտնի է նաև Ահուահու անունով), արևելքում գտնվող Կարմիր Մերկուրի (Վակաու) և 5 ավելի փոքր կղզիներից (Կորապուկի, Կանաչ, Ատիու կամ Միջին, Կավիտու կամ Ստանլեյ և Մոտուրեհու կամ Կրկնակի կղզիներ), որոնք գտնվում են այս 2 կղզիների արանքում։ Միայն հիմնական շղթան է բնակեցված, մյուսները ծառայում են որպես բնական արգելոցներ։ Այս շղթայի հարավը հայտնի է իր փոքրիկ կղզյակներով, որոնք Մերկուրի ծովածոցի բերանից հյուսիս են ընկած։ Առանձնացած Կյուվյե կղզին Մեծ Մերկուրուց 15 կմ (9.3) մղոն հյուսիս է ընկած, չնայած այս կղզին սովորաբար Մերկուրի կղզիների մաս չի համարվում։ Մեծ Մերկուրի կզին հիշեցնում է պլիոցելյան ռիոլիթային հրաբուխ։
Մեծ Մերկուրի կղզու սեփականատերերն են Նոր Զելանդիայի հայտնի բիզնեսմեններ Մայքլ Ֆեյը և Դեյվիդ Ռիչվայթը։ Մասնավոր կղզում, որն առանձնահատուկ է իր 2 ճոխ բնակարաններով, վարձավճարը կարող է 1 օրվա համար հասնել մինչև 20 000 նորզելանդական դոլարի։ U2-ի գլխավոր երգիչ Բոնոն և գիթարիստ Էդջը 2006 թվականի նոյեմբերին Օքլենդում կայանալիք U2-ի համերգի համար կղզում մնացել են։ 2009 թվականի նոյեմբերի 30-ին Մեծ Մերկուրիում է տեղի ունեցել Rocket Lab Atea-1-ի Օդերևութաբանական հրթիռի առաջին հաջող արձակումը[3]։
Ֆեյը և Ռիչվայթը ծախսել են 750 000 դոլար, որը համապատասխանում է Բնության պահպանության վարչության ներկայացրած գումարին, որպեսզի 2014 թվականի սկզբներին սկսված ծրագրով կղզին (հասանելի հանրության) զերծ լինի վնասատուներից[4]։ 2016 թվականի մայիսի 13-ին հայտարարվել է, որ Մերկուրի կղզիները ազատ են ներկայացված վնասատու կաթնասուններից[5]։ Գաղութային ժամանակներում կղզում եղել են ավելի քան 20 բնակավայրեր՝ ներառյալ Մատակավաուն՝ բնակավայր կղզու արևմտյան մասում, որտեղ 1950-ականներին իրականացվել են ծավալուն հնագիտական պեղումներ[6]։
Ավելի փոքր կղզիները նույնականցվել են որպես թռչունների համար կարևոր տարածք, քանի որ դրանք ապահովում են մրրկահավերի մինչև 3000 բների տեղեր[7]։ Մոտուրեհու և Վակաու կղզիները Մերկուրի կղզիների վտանգված միջատների տունն են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.