Մեքենաշինություն
From Wikipedia, the free encyclopedia
Մեքենաշինություն, ծանր արդյունաբերության ճյուղերի համալիր, ուր ժողովրդական տնտեսության համար ստեղծվում են աշխատանքի գործիքներ, ինչպես նաև սպառման առարկաներ ու պաշտպանական նշանակության արտադրանք։ Գիտատեխնիկական առաջընթացի կրողն ու ամբողջ ժողովրդական տնտեսության տեխնիկական վերազինման նյութական հիմքն է։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեքենաշինություն (այլ կիրառումներ)
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Մեքենաշինությունը առանցքային դեր է խաղում ցանկացած երկրի տնտեսության մեջ և երկրի արդյունաբերական ներուժը բնութագրող հիմնական ոլորտներից մեկն է հանդիսանում։ Միայն զարգացած մեքենաշինության դեպքում է հնարավոր արդյունաբերական առաջատար բնագավառների ներդաշնակ զարգացումը և նրանց կայուն գործունեության ապահովումը (հանքարդյունաբերություն, գունավոր մետալուրգիա, էներգետիկա, շինարարություն), ինչպես նաև սպառողական շուկայի լիարժեք հագեցումը։