From Wikipedia, the free encyclopedia
Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ (իսպ.՝ Instituto Nacional de Estadística y Geografía, INEGI) — Մեքսիկայի կառավարական կազմակերպություն, որը իրականացնում է երկրի վիճակագրական, ժողովրդագրական, աշխարհագրական և տնտեսագիտական տեղեկատվության հավաքագրում և համակարգում։ INEGI ստեղծվել է 25 հունվարի 1983 Վիճակագրության Բյուրոյի (իսպ.՝ Dirección General de Estadística կամ DGE, հիմնադրված 1882) և Աշխարհագրության Բյուրոյի (հիմնադրված 1968) միաձուլման արդյունքում։ INEGI-ի գլխամասը տեղակայված է Մեքսիկայի Ագվասկալենտես նահանգի Ագվասկալենտես քաղաքում (նախկինում տեղակայված էր Մեխիկոյում)։
Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | վիճակագրական ծառայություն, տվյալների շտեմարան և national mapping agency? |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Հապավում | INEGI |
Հիմնադրված | 1983 |
Գլխադասային գրասենյակ | Ագվասկալենտես քաղաքում |
Կայք | inegi.org.mx |
Նախկինում INEGI պատասխանատվություն էր կրում Մեքսիկայի ուսումնական հաստատությունների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարած քաղաքականության համար (այստեղից է գալիս նախկին անվան մեջ «տեղեկատվություն» բառը՝ Instituto Nacional de Estadística, Geografía e Informática)։ Սակայն 2001 այդ գործառույթը փոխանցվել է Մեքսիկայի Քաղաքացիական Ծառայությունների Քարտուղարությանը (անգլ.՝ Secretary of the Mexican Civil Service — SMCS)։
Վիճակագրական տեղեկատվության համակարգում և հավաքագրում ազգային շահերի ապահովման նպատակով։ Վիճակագրական տեղեկատվության կանոնավորում, համաձայնեցում և զարգացման աջակցում հասարակության տարբեր շերտերին վիճակագրական տեղեկատվությամբ գոհացնելու նպատակով։
INEGI կենտրոնական կառուցվածքը, ներկա պահին, ընդգրկում է յոթ բաժիններ.[1]
Բացի այս, INEGI ունի ծավալուն տարածաշրջանային կառուցվածք, երկրի տարբեր շրջաններում մոնիթորինգ իրականացնող և տեղեկատվություն տրամադրող։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.