From Wikipedia, the free encyclopedia
Միացյալ հայրենիք կուսակցություն, հայկական քաղաքական կուսակցություն։ Այն հիմնադրվել է 2021 թվականի ապրիլի 23-ին և ներկայումս գլխավորում է տնտեսագետ Մհեր Տերտերյանը[1][2]։
Միացյալ հայրենիք կուսակցություն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Կուսակցությունը հիմնադրվել է 2020-2021 թվականներին Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ և չունի որևէ քաղաքական ներկայացուցչություն Ազգային ժողովում։ Ներկայումս կուսակցությունը գործում է որպես արտախորհրդարանական ուժ։
Կուսակցությունը հաստատել է 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը, ինչպես նաև հայտարարել է, որ դեմ է որևէ քաղաքական դաշինքի ստեղծմանը[3]։ Թեկնածուների ցուցակը գլխավորել է Լուսինե Ավագյանը։ Ընտրությունների արդյունքում կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների ընդամենը 0,08 տոկոսը՝ չստանալով ոչ մի տեղ Ազգային ժողովում։
Կուսակցությունը սատարում է Հայաստանի զինված ուժերի ամրապնդմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, առողջապահության բարելավմանը և Ռուսաստանի հետ սերտ համագործակցության պահպանմանը[4][5][6][7]։
Ընտրություն | Գլխավոր | Ձայներ | % | Տեղեր | +/– | Դիրք | Կառավարություն |
---|---|---|---|---|---|---|---|
2021 | Մհեր Տերտերյան | 964 | 0.08 | 0 / 107 |
0 | 23-րդ | արտախորհրդարանական |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.