Միլա Կունիս
From Wikipedia, the free encyclopedia
Միլա Կունիս (անգլ.՝ Mila Kunis), ծնված՝ Միլենա Մարկովնա Կունիս[8] (ուկրաիներեն՝ Мілена Марківна Куніс, օգոստոսի 14, 1983(1983-08-14)[1][2], Չեռնովցի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ամերիկյան կինոյի և հեռուստատեսության դերասանուհի։
Միլա Կունիս անգլ.՝ Mila Kunis | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1983(1983-08-14)[1][2] (40 տարեկան) |
Ծննդավայր | Չեռնովցի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Լոյոլա Մերիմաունթի համալսարան, Ֆերֆաքսի ավագ դպրոց և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աշկենազի |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, մոդել, հեռուստատեսային պրոդյուսեր և մանկական դերասան |
Ընտրանի | That '70s Show?, Գրիֆինների ընտանիքը, Սև կարապ, Bad Moms?, Forgetting Sarah Marshall?, Շահույթով ընկերներ և Երրորդն ավելորդ է |
Ծնողներ | հայր՝ Mark Kunis?[3], մայր՝ Elvira?[3] |
Ամուսին(ներ) | Էշթոն Քաթչեր |
Համատեղ ապրող(ներ) | Մակոլեյ Կալկին[4] և Էշթոն Քաթչեր |
Երեխա(ներ) | Wyatt Kutcher? և Dimitri Kutcher? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կունիսը կարիերան սկսել է 1993 թվականին՝ նկարահանվելով մի քանի գովազդային հոլովակներում։ Հաջորդ տարի հեռուստատեսությունում առաջին անգամ հանդես է եկել «Մեր կյանքի օրերը» սերիալի մի դրվագում, սակայն նրան ճանաչում է բերել 2008 թվականի «Մոռանալով Սառա Մարշալին» ֆիլմում կատարած դերը:Հայտնի է նաև Մեգ Գրիֆինի հնչյունավորմամբ «Գրիֆինների ընտանիքը» անիմացիոն սերիալում։ Իր ավելի քան քսանամյա կարիերայի ընթացքում նկարահանվել է շուրջ երեսուն բազմաժանր ֆիլմերում, որոնց թվում են «Մաքս Փեյնը», «Եղիայի գիրքը», «Շահույթով ընկերներ», «երրորդ ավելորդ», «Օզ. մեծն ու սարսափելին» և «Շատ վատ մայրեր» դիլոգիայում։ Կինոյում դերասանուհու ամենանշանակալի դերերից մեկը բալետի պարուհի Լիլիի դերն է «Սև կարապ» ֆիլմում, որի համար նա պարգևատրվել է «Սատուրն» մրցանակով և առաջադրվել է «Ոսկե գլոբուս» և ԱՄՆ֊ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար։
Բացի կինոյից, Կունիսն ակտիվորեն զբաղվում է նաև մոդելային բիզնեսով․ նրա լուսանկարները բազմիցս հայտնվել են բազմաթիվ ամսագրերի շապիկներին։ Համագործակցել է Christian Dior նորաձևության տան և Gemfields ապրանքանիշի հետ։ Բազմիցս ճանաչվել Է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը։