Միլեն Ֆարմեր
ֆրանսիացի երգչուհի / From Wikipedia, the free encyclopedia
Միլեն Ֆարմեր (ֆր.՝ Mylène Farmer, իրական ազգանունը՝ Գոթիե (ֆր.՝ Gautier)[10], սեպտեմբերի 12, 1961(1961-09-12)[1], Պիերֆոն, Քվեբեկ, Կանադա), ֆրանսիացի երգչուհի, կոմպոզիտոր, դերասանուհի և բանաստեղծուհի։ Ոչ միայն Ֆրանսիայում, այլ ամբողջ աշխարհում սիրված երաժշտության ամենահայտնի ժամանակակից ֆրանսիացի կատարողներից մեկը։
Միլեն Ֆարմեր | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Mylène Jeanne Gautier |
Ի ծնե անուն | ֆր.՝ Mylène Jeanne Gautier |
Նաև հայտնի է որպես | Mylène Farmer |
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1961(1961-09-12)[1] (62 տարեկան) Պիերֆոն, Քվեբեկ, Կանադա |
Երկիր | Ֆրանսիա և Կանադա |
Ժանրեր | փոփ[2], սինթիփոփ[2], թրիփ-հոփ[3], փոփ ռոք[4], դարկ ուեյվ[5], ֆրանսիական փոփ երաժշտություն[6], պարային երաժշտություն[4] և Եվրո փոփ[4] |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, գրող, երգչուհի, դերասանուհի, բանաստեղծուհի, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, գործարար, մանկագիր և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | RCA Records, Universal Music Group, Polydor Records, Stuffed Monkey?[7], PolyGram և Sony Music[8] |
Կրթություն | Ֆլորան դասընթացներ[9] |
Պարգևներ | |
Mylène Farmer Վիքիպահեստում |
Հազվադեպ հայտնվելով ԶԼՄ-ներում և խուսափելով անձնական կյանքը քննարկելուց` նա երկարաժամկետ ստեղծագործական համագործակցություն է սկսել Լորան Բուտոնի հետ, որի պտուղներն էին բազմաթիվ տեսահոլովակները, ներկայացումներ հիշեցնող կենդանի կատարումները[11][12], ինչպես նաև երկիմաստությամբ լի երգերի տեքստերը[13] և լի գրական ու գեղարվեստական հղումներով[14]։
Միլեն Ֆարմերն առաջին տեղն է զբաղեցնում ամենաբարձր վարձատրվող ֆրանսալեզու կատարողների ցուցակում, նրա եկամուտը 2013 թվականին կազմել է 4,7 մլն եվրո[15]։