Միլթոն Գլեյզեր
From Wikipedia, the free encyclopedia
Միլթոն Գլեյզեր (հունիսի 26, 1929(1929-06-26)[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 26, 2020(2020-06-26)[4][5], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի գրաֆիկական դիզայներ։ Նրա հայտնի դիզայներական գործերից են I ❤ NY պատկերանշանը[9][10], Բոբ Դիլանի պսիխոդելիկ պաստառը, DC Կոմիքսի և Բրուքլին Բրուերիի լոգոտիպերը[11]։ Նա 1954 թվականին դարձել է Փուշ Փին ստուդիաների համահիմնադիրը, ինչպես նաև Քլեյ Ֆելքերի հետ համատեղ Նյու Յորք ամսագրի համահիմնադիրն է, և 1974 թվականին նա հիմնում է Միլթոն Գլեյզեր ընկերությունը։ Նրա արվեստի գործերը ցուցադրվել են ցուցահանդեսներում և իրենց ուրույն տեղը զբաղեցրել աշխարհի բազմաթիվ թանգարանների մշտական հավաքածուների շարքերում[12]։ Իր բազմամյա կարիերայի ընթացքում նա ստեղծել է բազմաթիվ պաստառներ, հրապարակումներ և ճարտարապետական նախագծեր։Նա իր աշխատանքի համար ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում` Արվեստի Ազգային մեդալ մրցանակը Բարաք Օբամայից 2009 թվականին, և նա առաջին գրաֆիկական դիզայներն էր, որ ստացավ այս մրցանակը[12]։
Միլթոն Գլեյզեր անգլ.՝ Milton Glaser | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 26, 1929(1929-06-26)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունիսի 26, 2020(2020-06-26)[4][5] (91 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Քուփեր Յունիոն և Երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոց |
Ազդվել է | Պիեռա Դելլա Ֆրանչեսկա |
Երկեր | I Love New York և Untitled?[7] |
Մասնագիտություն | դիզայներ, նկարազարդող, գրաֆիկական դիզայներ, տպագրիչ և գծանկարիչ |
Աշխատավայր | Կերպարվեստի դպրոց և Push Pin Studios?[8] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | miltonglaser.com |
![]() |