Միխայիլ Պրոխորով
From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Դմիտրիևիչ Պրոխորով (ռուս.՝ Михаи́л Дми́триевич Про́хоровմայիսի 3, 1965(1965-05-03)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3][4][5]), ռուս ձեռնարկատեր, միլիարդատեր և քաղաքական գործիչ։ «Քաղաքական ծրագիր» կուսակցության հիմնադիր, «Արդար գործ» կուսակցության նախկին ղեկավար (2011 թվականի հունիս-սեպտեմբեր)։ 2012 թվականի նախագահական ընտրությունների մասնակից, որում զբաղեցրել է 3-րդ տեղը (2-րդ տեղը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում), ստանալով ընտրողների ձայնի 7,98 %-ը։ Մասնավոր ներդրումային ֆոնդի հիմնադիր և նախկին նախագահ[6], 2008 թվականից մինչև 2014 թվականը Ռուսաստանի դահուկարշավի և հրաձգության միության նախագահ[7][8], Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Բրուքլին Նեթս» բասկետբոլի թիմի նախկին սեփականատեր[9]։
Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Միխայիլ Պրոխորով | |
Կուսակցություն՝ | Civic Platform?, ԽՄԿԿ և Right Cause? |
---|---|
Կրթություն՝ | ՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարան (1989) |
Մասնագիտություն՝ | ձեռնարկատեր, ներդրող, քաղաքական գործիչ, գործարար և մարզական պաշտոնյա |
Դավանանք | աթեիզմ |
Ծննդյան օր | մայիսի 3, 1965(1965-05-03)[1][2] (58 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կայք՝ | mdprokhorov.ru |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Փակել