ռուս քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Սերգեևիչ Սմիրտյուկով, (ռուս.՝ Михаил Сергеевич Смиртюков, օգոստոսի 31 (սեպտեմբերի 13), 1909, Likhvinsky Uyezd, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 26, 2004, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային պետական գործիչ, Խորհրդային աշխատանքի հերոս (1979 թ.), ԽՄԿԿ անդամ (1940)։
Միխայիլ Սմիրտյուկով | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պետական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 31 (սեպտեմբերի 13), 1909 |
Ծննդավայր | Likhvinsky Uyezd, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | դեկտեմբերի 26, 2004 (95 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Թաղված | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ |
1930 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի խորհրդային իրավունքի ֆակուլտետը և աշխատանքի անցել ժողկոմխորհի (1946 թվականից՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի) ապարատում (խորհրդատու, սեկտորի վարիչ, տնտեսական խորհրդի քարտուղարի օգնական, 1941 թվականից՝ քարտուղարության վարիչի տեղակալ, միաժամանակ մինչև 1945 թվականը՝ Պաշտպանության պետական կոմիտեի լիազորի օգնական՝ Կարմիր բանակի մատակարարման գծով, 1953 թվականից՝ կառավարիչի տեղակալ), 1964 թվականին՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ։ Եղել է ԽՄԿԿ ԿՎՀ անդամ (1971-1976 թթ.)։ 1976 թվականից ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու է, VII-XI գումարումների (ԽՍՀՄ X-XI գումարումների Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվել Հայկական ԽՍՀ-ից) Գերագույն խորհրդի նախագահ։
Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության, 4 այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 460)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.