From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Անդրեևիչ Սուսլով (ռուս.՝ Михаил Андреевич Суслов, նոյեմբերի 8 (21), 1902[1], Shakhovskoye, Khvalynsk Uyezd, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 25, 1982[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1921), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1962, 1972),։
Միխայիլ Սուսլով ռուս.՝ Михаил Андреевич Суслов | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8 (21), 1902[1] |
Ծննդավայր | Shakhovskoye, Khvalynsk Uyezd, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 25, 1982[1][2][3] (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4] |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1929), Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1928) և Rabfak? (1924) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Աշխատավայր | Մոսկվայի պետական համալսարան և Համամիութենական արդյունաբերական ակադեմիա |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո |
Mikhail Suslov Վիքիպահեստում |
Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1918-1920 թվականներին աշխատել է չքավորական կոմիտեում, ավարտել է Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտը, սովորել Կարմիր պրոֆեսուրայի տնտեսագիտական ինստիտուտում, դասախոսել Մոսկվայի համալսարանում, այնուհետև ակադեմիայում։ Մասնակցել է տրոցկիստական զինվորական բլոկի և ՀԱՄԿ-ում աջ թեքման դեմ պայքարին։ 1931-1934 թվականներին աշխատել է ՀԱՄԿ ԿՎՀ-ի ապարատում և Բանվորագյուղացիական տեսչության ժողկոմատում, ապա մինչև 1936 թվականը՝ ԽՍՀՄ ԺԿԽ-ին կից Սովետական վերահսկողության հանձնաժողովում։ 1937-1939 թվականներին՝ ՀԱՄԿ Ռոստովի մարզկոմի բաժնի վարիչ, քարտուղար։ 1939-1944 թվականներին ՀԿ Ստավրոպոլի երկըրկոմի առաջին քարտուղար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Անդրկովկասյան ռազմաճակատի ՀՍ զորախմբի ռազմական խորհրդի անդամ և պարտիզանական ջոկատների Ստավրոպոլյան երկրամասային շտաբի պետ։ 1944 թվականի վերջից եղել է կուսակցության ԿԿ Լիտվական ԽՍՀ բյուրոյի նախագահը։ 1946 թվականի մարտից աշխատել է կուսակցության ԿԿ ապարատում, 1947 թվականից ԿԿ քարտուղար, միաժամանակ, 1949-1950 թվականներին՝ «Պրավդա» թերթի գլխավոր խմբագիր։ Կուսակցության 18 համագումարում 1939 թվականին ընտրվել է ՀԱՄԿ ԿՎՀ-ի անդամ, ՀԱՄԿ 18-րդ համամիութենական կոնֆերանսում, ԽՄԿԿ 1919-1920, 1922-1926 համագումարներում՝ ԽՄԿԿ ԿԿ, 1955 թվականի հուլիսից՝ ԿԿ նախագահության, 1966 թվականի ապրիլից՝ քաղբյուրոյի անդամ։ ԽՍՀՄ 1-10 գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի 5, «Հոկտեմբերյան հեղափոխության», «Հայրենական պատերազմի» 1 աստիճանի շքանշաններով, մի շարք սոցիալիստական երկրների պարգևներով։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.