Միխայիլ Սեմյոնովիչ Վորոնցով (մայիսի 19 (30), 1782, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 6 (18), 1856, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն), իշխան, ռուսական պետական գործիչ, գեներալ-ֆելդմարշալ (1856 թվականԱնգլիայում ռուս դեսպան Ս․ Ռ․ Վորոնցովի որդին։ 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ մասնակցել է Գանձակի գրավմանը, ինչպես նաև Երևանյան առաջին արշավանքին (1804 թվական

Արագ փաստեր Միխայիլ Վորոնցով ռուս.՝ Михаил Семёнович Воронцов, Ծնվել է ...
Միխայիլ Վորոնցով
ռուս.՝ Михаил Семёнович Воронцов
Thumb
Ծնվել էմայիսի 19 (30), 1782
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 6 (18), 1856 (74 տարեկան)
Մահվան վայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանTransfiguration Cathedral
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդիվանագետ, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ
ԱմուսինElizaveta Vorontsova?[1]
Ծնողներհայր՝ Semyon Vorontsov?[1], մայր՝ Ekaterina Senyavina?[1]
Զբաղեցրած պաշտոններviceroy? և Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
Բատի շքանշան Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Order of Saint Anna, 1st class with diamonds Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Մարիա Թերեզայի զինվորական մրցանակ Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան Order of Glory Սև արծվի շքանշան Փրկիչի շքանշան Սուրբ Լուիի շքանշան Սերովբեների արքայական շքանշան Սրի շքանշան Սրբեր Մավրիկիոսի և Ղազարի շքանշան Թագավորական Գվելֆյան շքանշան Pour la Vertu Militaire Կարմիր արծվի 1-ին աստիճանի շքանշան Ոսկե զենք «Քաջության համար» և Thumb
ԱնդամությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներSofya Vorontsova? և Semyon Vorontsov?
 Mikhail Vorontsov Վիքիպահեստում
Փակել

1823 թվականին նշանակվել է Նովոռոսիայի գեներալ- նահանգապետ և Բեսարաբական մարզի փոխարքա, 1828-1844 թվականներին՝ Նովոռոսիայի և Բեսարաբիայի գեներալ-նահանգապետ։ 1826 թվականից՝ Պետական խորհրդի անդամ։ 1844-1854 թվականներին Վ․ Կովկասի առաջին փոխարքան էր և Կովկասյան առանձին կորպուսի գլխավոր հրամանատար։ Պայքարել է լեռնականների դեմ, մտցրել նոր՝ կացնի տակտիկա (անտառները հատելու և անցուղիներ պատրաստելու միջոցով դյուրացրել լեռնականների հնազանդեցումը)։

Վորոնցովն անց է կացրել վարչական ռեֆորմներ, որոնց հիման վրա 1849 թվականին ստեղծվել է Երևանի նահանգը։ 1847 թվականի և 1851 թվականի կանոնադրություններով փորձել է ստեղծել անդրկովկասյան ազնվականական դաս (որպես ցարիզմի հենարան), բայց գրեթե ապարդյուն։ Վորոնցովի օրոք Հայաստանում հիմնադրվել են առաջին ռուսաբնակ գյուղերը։ Հովանավորել է հայ բուրժուազիային, Հայաստանի պղնձարդյունաբերության մեջ մտցրել ազատ վարձու աշխատանք։ Մերձավոր հարաբերությունների մեջ է եղել Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու հետ, մասնակցել է Միքայել Նալբանդյանի նկատմամբ կազմակերպված հալածանքին։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.