Միհրան Մեսրոպյան
հայ ճարտարապետ / From Wikipedia, the free encyclopedia
Միհրան Մեսրոպյան (անգլ.՝ Mihran Mesrobian, մայիսի 10, 1889(1889-05-10), Աֆյոնքարահիսար, Թուրքիա - սեպտեմբերի 21, 1975(1975-09-21), Չևի Չեյզ, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ, ԱՄՆ), ամերիկահայ ճարտարապետ, Հենրի Ուարդմանի՝ 1920-ականներին Վաշինգտոնի հայտնի կառուցապատողի, առաջատար ճարտարապետներից։
Միհրան Մեսրոպյան | |
---|---|
Ի ծնե | Միհրան Մեսրոպյան |
Ծնվել է | մայիսի 10, 1889(1889-05-10) |
Ծննդավայր | Աֆիոն-Կարահիսար Օսմանյան կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 21, 1975(1975-09-21) (86 տարեկան) |
Վախճանի վայր | Չևի Չեյս, Մոնտգոմերի շրջան (Մերիլենդ) ԱՄՆ |
Ազգություն | ամերիկահայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Ուշագրավ աշխատանքներ | The St. Regis Washington, D.C.? |
Mihran Mesrobian Վիքիպահեստում |
Սովորել է Կոստանդնուպոլսի Գեղարվեստի ակադեմիայում։ Որպես ճարտարապետ աշխատել է Զմյուռնիայում, Կոստանդնուպոլսում։ Կոստանդնուպոլսում բնակվելու տարիներին եղել է սուլթան Մեհմեդ V-ի պալատական ճարտարապետը։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ, մասնակցել է Գալիպոլիի ճակատամարտին, Արևելյան ճակատում Կովկասյան արշավանքների ժամանակ հանդես է եկել ռուսների դեմ, Արաբական ապստամբության ժամանակ՝ արաբների դեմ։ Հայոց ցեղասպանության տարիներին Մեսրոպյանի ընտանիքը տեղահանվել է Աֆիոն-Կարահիսարից, Մեսրոպյանը կորցրել է ընտանիքի 15 անդամներին և գերեվարվել է արաբների կողմից, ազատ է արձակվել Թոմաս Էդվարդ Լոուրենսի օգնությամբ։
1921 թվականին Մեսրոպյանը գաղթել է Միացյալ Նահանգներ, Վաշինգտոնում դարձել է հայտնի ճարտարապետ, ում ստեղծագործություններում նկատելի է ճարտարապետության արտ-դեկո ոճը, մի շարք նախագծեր իրականացվել են իտալական ռենեսանսի և մոդեռն ոճերով։ Մեսրոպյանի հայտնի աշխատանքներից են Հայ-Ադամս, Քարլթըն հյուրանոցները, Սեդգվիք այգիները, Քալվերթ առանձնատունը, Գլեբ կենտրոնը։