From Wikipedia, the free encyclopedia
Մինաս Աղազարի Լազարյան (1737[1][2], Նոր Ջուղա, Աֆշարյան կայսրություն, Իրան[1][2] - հոկտեմբերի 18, 1809[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]), հայ հասարակական գործիչ է, ռուսական արքունիքի խորհրդական, հայոց կաթողիկոս Դանիել Ա Սուրմառեցու հավատարմատարը ռուսական արքունիքում։ Հայ ազնվական Լազարյանների տոհմից է՝ Աղազար Նազարեթի Լազարյանի որդին։ Եռանդուն զբաղվել է Հայաստանի ազատագրման հարցերով։ Հայ եկեղեցու կառավարման բարեփոխման նպատակով մշակել է սյունհոդոսի կանոնադրությունը, որը 1808 թվականին վավերացվել է կաթողիկոսը։ Դրա հիման վրա հետագայում ստեղծվել է Սյունհոդոս կամ Բարձրագույն խորհուրդը։
Մինաս Լազարյան | |
---|---|
Ծնվել է | 1737[1][2] |
Ծննդավայր | Նոր Ջուղա, Աֆշարյան կայսրություն, Իրան[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 18, 1809[1][2] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Աղազար Լազարյան, մայր՝ Աննա Լազարյան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.