Մինեսոտայիհամալսարան (անգլ.՝ University of Minnesota), հետազոտական համալսարան, գտնվում է Մինեապոլիսում և Սեյնթ Փոլում, Մինեսոտա նահանգի խոշորագույն քաղաքներում։ Այս համալսարանը Մինեսոտայի համալսարանների համակարգի ամենահին և մեծ մասն է (անգլ.՝ University of Minnesota system, մի շփոթեք Մինեսոտայի համալսարանների և քոլեջների համակարգի հետ, անգլ.՝ Minnesota State Colleges and Universities System), այն ունի երկրում մեծությամբ չորրորդ կամպուսը (2010-2011 ուսումնական տարում այնտեղ սովորում է 51 721 ուսանող)։