Մինիոններ
From Wikipedia, the free encyclopedia
Մինիոններ, ամերիկյան եռաչափ անիմացիոն ֆիլմ, որի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 10-ին[12]։ «Անճոռնի ես» և «Անճոռնի ես 2» մուլտֆիլմերի շարունակությունը, որը պատմում է, թե ինչպես են ստեղծվել մինիոնները։ Արտադրությունը՝ Universal Pictures-ի։ Սցենարը գրել է Բրայան Լինչը, ռեժիսորներն են Պիեռ Քոֆինը և Կայլ Բալդան, պրոդյուսերները՝ Քրիս Մելենդանդրին և Ջանեթ Հելին[13]։ Սանդրա Բուլոկը հնչունավորելու է Սկարլետ Օվերքիլին՝ ֆիլմի չարագործին[14], իսկ Ջոն Հեմը՝ նրա ամուսնուն՝ գյուտարար Հերբ Օվերքիլին[15]։
Արագ փաստեր Մինիոններանգլ.՝ Minions, Տեսակ ...
Մինիոններ անգլ.՝ Minions | |
---|---|
Տեսակ | ստերեոկինո և կինոնկար |
Ժանր | կինոկատակերգություն, մանկական ֆիլմ և ֆիլմ կողոպուտի մասին |
Կերպարներ | Եղիսաբեթ II |
Գործողության վայր | Լոնդոն, Նյու Յորք, Օռլանդո և Ֆլորիդա |
Շարքի մասն է | list of Illumination films? |
Ռեժիսոր | Պիեր Քոֆֆին[1][2][3][…] և Քայլ Բալդա[1][2][3][…] |
Սցենարիստ | Բրայան Լինչ[3][4] |
Հնչյունավորում | Սանդրա Բուլոք, Ջոն Հեմ, Մայքլ Քիթոն, Էլիսոն Ջեննի, Սթիվ Քուգան և Ջենիֆեր Սաունդերս |
Պատմող | Ջեֆրի Ռաշ |
Պրոդյուսեր | Քրիս Մելեդանդրի[3] |
Գործադիր պրոդյուսեր | Քրիս Ռենո |
Երաժշտություն | Էյտոր Պերեյրա |
Խմբագիր | Քլեր Դոջսոն |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Illumination Entertainment |
Դիստրիբյուտոր | Universal Studios, UIP-Dunafilm[5][6] և Նեթֆլիքս |
Տևողություն | 91 րոպե |
Շարք | list of Illumination films? |
Սիկվել | Մինիոններ. Գրյուի ծագումը |
Թվական | 2015, հուլիսի 2, 2015[7], հուլիսի 9, 2015[5][6], հուլիսի 8, 2015 և հուլիսի 10, 2015[8] |
MPAA վարկանիշ | PG |
Բյուջե | 74 000 000 $ |
Շահույթ | 1 159 398 397 $[9][10] և 336 045 770 $[11] |
minionsmovie.com(անգլ.) |
Փակել