Միշել Բուկե
ֆրանսիացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Միշել Բուկե (նոյեմբերի 6, 1925(1925-11-06)[1][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[4] - ապրիլի 13, 2022(2022-04-13)[5][4][6], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ[4]), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան։ 1947 թվականից սկսած նկարահանվել է ավելի քան 90 կինոնկարներում։
Միշել Բուկե ֆր.՝ Michel Bouquet | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1925(1925-11-06)[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[4] |
Մահացել է | ապրիլի 13, 2022(2022-04-13)[5][4][6] (96 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ[4] |
Գերեզման | Cimetière d'Étais-la-Sauvin[7] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա |
Մասնագիտություն | դերասան, մանկավարժ և կինոդերասան |
Ամուսին | Ariane Borg? և Juliette Carré? |
Պարգևներ և մրցանակներ | |
Michel Bouquet Վիքիպահեստում |
Միշել Բուկեն ծնվել է 1925 թվականին՝ Փարիզում։ Օկուպացիայի տարիներին հորը ձերբակալում են։ Միշելը ստիպված թողնում է ուսումը և զբաղվում արվեստից հեռու գործերով։ 1942 թվականին ավարտում է Փարիզի Դրամատիկ արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիան։ Թատրոնում առաջին անգամ հանդես է գալիս «Կալիգուլա» ներկայացման մեջ։ Այդ օրվանից դերասանը իրեն նվիրում է թատրոնին` կինոյում նկարահանվելը համարելով դրամ վաստակելու միջոց։ Կինոյում առաջին 20 տարին Բուկեին հաջողություն չբերեցին, և միայն Կլոդ Շաբրոլի «Անհավատարիմ կինը» կինոնկարից հետո հանդիսատեսը նրան գնահատեց։ 1977 թվականին ստանում է Դրամատիկ արվեստի ազգային կոնսերվատորիայում պրոֆեսորի գիտական աստիճան և ընդունում ամբիոնը Ժուլիեն Բարտոյից։ Սա նպաստում է Միշել Բուկեի` կինոյից հեռանալու որոշմանը։ Այժմ քիչ, բայց նկարահանվում է, և նրա հազվագյուտ դերերը հիմնականում մրցանակներ են ստանում։
- filmportal.de — 2005.
- Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
Սա անձի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |