Միշել Ռուբիրոլա (ֆր.՝ Michèle Rubirola, հուլիսի 28, 1956(1956-07-28)[1], Մարսել), ֆրանսիացի բժիշկ և քաղաքական գործիչ, «Եվրոպա Բնապահպանություն Կանաչներ» կուսակցության անդամ, Մարսելի քաղաքապետ (2020 թվականից)։

Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Միշել Ռուբիրոլա
Thumb
 
Կուսակցություն՝ Կանաչներ և «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ»
Կրթություն՝ Marseille Faculty of Medical and Paramedical Sciences?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բժիշկ և professions libérales et assimilés
Ծննդյան օր հուլիսի 28, 1956(1956-07-28)[1] (68 տարեկան)
Ծննդավայր Մարսել
Քաղաքացիություն  Ֆրանսիա
 
Կայք՝ michelerubirola.fr
Փակել

Կենսագրություն

Միշել Ռուբիրոլան ծնվել է 1956 թվականին Մարսելում՝ Իտալիայից և Իսպանիայից ներգաղթածների ընտանիքում։ Ծնողներից վերցրել է մարքսիստական-լենինյան գաղափարախոսության համախոհությունը, 1970-ական թվականներից քաղաքական ակտիվիստուհի է, բայց պատանեկության տարիներին զբաղվել է նաև սպորտով. խաղացել է Մարսելի «Օլիմպիկ» ակումբի կանանց ֆուտբոլային թիմում։ Ստացել է բարձրագույն բժշկական կրթություն[2]։

2002 թվականին միացել է «Կանաչների» շարժմանը, 2008 թվականին ընտրվել է Մարսելի շրջաններից մեկի խորհրդի անդամ, 2015 թվականին ընտրվել է «Եվրոպա Էկոլոգիա Կանաչներ» կուսակցության դեպարտամենտի խորհրդի անդամ, 2020 թվականի հունվարին գլխավորել է «Մարսելյան գարուն» կոալիցիան[3]։

2020 թվականի մարտի 15-ին Մարսելում մունիցիպալ ընտրությունների առաջին փուլում «Ձախ ուժերի միություն» Ռուբիրոլան հաղթել է 23,44% արդյունքով, իսկ հունիսի 28-ին քվեարկության երկրորդ փուլում նրա գլխավորած ԵԷԿ կոալիցիան, սոցիալիստները, կոմունիստները և «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցությունը ստացել է ձայների 39,9 %-ը՝ առաջ անցնելով հանրապետական Մարտին Վասալի գլխավորած դաշինքից (29,8 %) և Ազգային ճակատի ազգայնականների ներկայացուցիչ Ստեֆան Ռավիեից (19,8 %)[4]։

2020 թվականի հուլիսի 4-ին մունիցիպալ խորհրդի պատգամավորները ձայների մեծամասնությամբ՝ 51-ը 41-ի դեմ, որը ներկայացվել է հանրապետական Գի Տեսիերի դեմ, Միշել Ռուբիրոլային ընտրել են Մարսելի նոր քաղաքապետ[5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.