Միությունների տուն (ռուս.՝ Дом Союзов), հասարակական շենք Մոսկվայում, ռուսական կլասիցիզմի ճարտարապետական հուշարձան։ Կառուցել է ճարտարապետ Մատվեյ Կազակովը (մինչև 1775-ը)՝ իշխան Վասիլի Դոլգորուկով Կրիմսկու համար։ 1784-ին, երբ շենքը դարձել է «Ազնվական հավաքի» ժողովատեղի, Կազակովը այն ընդլայնել է, փոխել հատակագիծը, ներքին բակի փոխարեն կառուցել նշանավոր Սյունազարդ դահլիճը (24,8X39,5մ, բարձրությունը՝ 14,5 մ)։ 1812-ի հրդեհից հետո շենքը վերականգնել է ճարտարապետ Ա․ Բակարյովը, 1903-1908-ին այն վերակառուցել է ճարտարապետ U․ Մեյսները։

Միությունների տունը

1917 թվականինՀոկտեմբերյան հեղափոխությունից հետո, շենքը տրվել է արհմիութենական կազմակերպություններին։ Այն դարձել էր խորհրդային գրականության և արվեստի պրոպագանդայի կենտրոն, որտեղ անցկացվում էին հանդիսավոր երեկոներ, դասախոսություններ և նորարարների երեկոներ, երիտասարդության և պիոներների համար միջոցառումներ։ 1917-ին առաջին անգամ այստեղ անցկացվել էր Նոր տարվա տոնածառի հանդես, որը 1935-ից դարձել էր ավանդական։ Սյունազարդ դահլիճում են գումարվել Սովետների, արհմիությունների, գրողների և կոմպոզիտորների համագումարները։ Այստեղ էին կայացել Կոմինտերնի, ԿԻՄ-ի կոնգրեսները, միութենական խորհրդակցություններ։

1918-1922-ին ավելի քան 40 անգամ ելույթ էր ունեցել Լենինը։ 1924-ի հունվարի 23—27-ը Միությունների տան Սյունազարդ դահլիճում է դրվել Լենինի աճյունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 623

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.