Միչիգանի պետական համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Միչիգանի պետական համալսարան (անգլ.՝ Michigan State University, MSU), պետական համալսարան ԱՄՆ - ում[17]։
Գտնվում է Իստ - Լանսինգեում, Միչիգան նահանգում[18]։ Հիմնադրվել է 1855 թվականին։ Դասերը սկսվել են 1857 թվականի մայիսին՝ երեք շենքերում։ Այդ պահին համալսարանն ուներ 5 դասախոս և 63 ուսանող։ 2010 թվականին համալսարանում աշխատում էին շուրջ 4900 դասախոս և սովորում էին 47131 ուսանող (36058 բակալավր, 11073 մագիստրոս և ասպիրանտ), այդ թվում 5351 արտասահմանցի ուսանող 130 երկրներից, որից 24-ը Ռուսաստանից։
Համալսարանում գործում է մոտ 200 ակադեմիական ծրագիր[19]։ Միջուկային ֆիզիկայի, ճարտարագիտության, քաղաքագիտության, բիզնեսի, լրագրության, կրթության և օսթեոպատիայի[20] ծրագրերը ԱՄՆ - ում համարվում են լավագույններից։
Համալսարանական քաղաքը (կամպուս) զբաղեցնում է 21 կմ² տարածք, որտեղ տեղակայված են 556 շենք` 100 ուսումնական, 131 գյուղատնտեսական, 166 բնակելի և 42 սպորտային։ Փողոցների երկարությունը կազմում է 42 կմ, իսկ մայթերինը` 160 կմ²։ Գարնանային և աշնանային սեմինարների ժամանակ համալսարանի տարածքում գործում են 7 ավտոբուսային երթուղիներ։ Համալսարանը ունի նաև իր առանձին ոստիկանությունը և բժշկական կենտրոնը։
2007 թվականին համալսարանը իր մասնաճյուղը բացեց Դուբայում։
Համալսարանը ունի տղամարդկանց 12 և կանանց 13 սպորտային թիմեր։ Բոլորը, բացի հոկեյի թիմից, կրում են «Սպարտացիներ» (անգլ.՝ Spartans) անունը։ Նրանցից առավել հայտնի են տղամարդկանց ամերիկյան ֆուտբոլի, հոկեյի և վազքի թիմերը։