Միջազգային ահաբեկչություն
From Wikipedia, the free encyclopedia
Ահաբեկչությունը 21-րդ դարում
21-րդ դարում մարդկության առաջ ծառացած գլոբալ խնդիրներից է շարունակում մնալ Ահաբեկչությունը։ Ահաբեկչության դրսևորումները հանգեցնում են մարդկային զանգվածային կորուստների, ոչնչացվում են նյութական, հոգևոր, շահութային արժեքներ։ ներկայացնեմ երրորդ հազարամյակում ամենաահարկու և ամենից շատ մարդկային կյանքեր խլած ահաբեկչություններից հինգը. 21րդ դարի առաջին խոշոր ահաբեկչությունը տեղի ունեցավ ԱՄՆ-ում՝ 2001թ-ի Սեպտեմբերի 11-ին։ Ահաբեկիչների կողմից առևանգված 4 մարդատար ինքնաթիռներից 2 մխրճվեց Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակների մեջ։ 3-րդ ինքնաթիռը բախվեց Միացյալ նահանգների պաշտպանության նախարարության՝ «Պենտագոնի» շենքին, իսկ 4-րդն ընկավ Փենսիլվանյաում։ Այս ահաբեկչությունը խլեց 2977 խաղաղ բնակչի կյանք։ 2002թ-ի Հոկտեմբերի 23-ին ահաբեկչություն տեղի ունեցավ Մոսկվաի Դուբրովկաի թատերական կենտրոնում։ 30 ահաբեկիչ մտավ թատերական կենտրոն և պատանդ վերցրեց Նորդոս մյուզիկլի 914 մասնակցի և հանդիսատեսի։ Երեք օր անց անադյունք բանակցություններից հետո որոշում կայացվեց հարձակմամբ վերցնել կենտրոնը։ Զոհվեց շորջ 130 մարդ։ 2004թ-ի Մարտի 11ին ամենամեծ ահաբեկչությունը կատարվեց Իսպանիայի պատմության մեջ։ Մադրիդում ահաբեկիչները 10 ռումբ պայթեցրին մի քանի երկաթուղային կայարաններում, զոհվեց 191 մարդ։ 21-րդ դարի ամենաահարկու ահաբեկչություններից հերթականը գրանցվեց 2004թ-ի Սեպտեմբերի 1-ին։ Զինված ահաբեկիչները ներխուժեցին Ռուսաստանի դաշնության Բեսլան քաղաքի թիվ 1 դպրոց և պանտանդառեցին մոտ 1100 մարդու, որոնցից 835-ը դպրոցի աշակերտներն էին։ Ահաբեկչության հետևանքով զոհվեց 334 մարդ, մեծամասնությունը երեխաներ։ 2008թ-ի Նոյեմբերի 26-29 ահաբեկչությունների շարք գրանցվեց Հնդկաստանի Մումբաի քաղաքում։ կրակահերթի ենթարկվեցին մի շարք հյուրանոցներ, որի արդյունքում մահացավ շուրջ 170 մարդ։ Ահաբեկչությունը 21-րդ դարում շարունակում է մեծագույն մարտահրավեր մնալ և շատ հաճախ ահաբեկչությունները դիտարկում են կրոնական լույսի ներքո՝ ինչպիսին տեսանք Նոր Զելանդիայի օրինակով, երբ հստակ առկա էր կրոնական հետքը։ Ահաբեկչություն ասվածը նախ պետք է առաջնորդենք ՄԱԿ-ի գլխավոր անսամբլի բնորոշումով, որը ասում է «ահաբեկչությունը դա կոնկրետ խմբի կամ անձի կողմից դիտավորյալ անօրինական գործողությունն է, որը կամ որի հետևանքով սպանվում են անհատներ, կամ վնաս է հասցվում պետական կամ սեփական ունեցվածքին (այդ թվում հասարակական) և այլն»։ Ակնհայտ է որ նման դրսևերումներ կան 21-րդ դարում, այդ դրսևորումները շատ հաճախ կրոնական ուղվածություն ունեն։ Բայց շատ հաճախ լրատվական դաշտը և փորձագիտական կարծիքը այդ բնորոշումներին պիտակավորում են տալիս (ինչը շատ վտանգավոր է)։ Ահաբեկչությունները, որոնք նախկինում տեղի էին ունենում իասլամական ծայրահեղականի կողմից, որոնք անում էին նաև ոչ իսլամիստներ, շատ հաճախ չէին որակվուն որպես ահաբեկչություն։ Այսինքն կարելի է նշել, որ եթե ինչ որ մեկը կարող է սպանել մոտ 50 հոգու, և ծանր վնասվածքներ հասցնել ավելի մարդկանց, դա կարելի է բնորոշել որպես ահաբեկչություն։ Եվ դա ահաբեկչություն է որը իր փոփոխական ձևերով հասել է մինչև 21-րդ դար։ Վերջին դեպքը Մարտի 15-ի ահաբեկչությունն էր, որը խլեց 50 մարդու կյանք, և ավելին դեռ վիրավոր են։ Այդ ամենը սկսեց 21-րդ դարի Սեպտեմբերի 11-ից և դա ընդանրապես փոխեց աշխարհակարգը (մարդկանց մոտեցումները, թե ինչ բան է բռնարարք, ինչ բան է ահաբեկչություն)։ Կան նաև դեպքեր որ ահաբեկիչը տարբեր մարդկանց կողմից ունի տարբեր որակումներ՝ մեկի համար ահաբեկիչ է, մյուսի համար ազատարար։ Բայց դա սխալ բնորոշում է, և ամեն բան պետք է անվանել իր անունով։ Շատ հաճախ 21-րս դարում ահաբեկչությունները փորձում են քաղաքական նպատակներով օգտագործել։ Նոր Զելանդիայի դեպքում Էրդողանը հաճախ փորձում էր շեշտել որ դա ուղղված է առաջնահերթ Թուրքիայի, և հետո մոսուլմանների դեմ։ Նա նաև օգտագործում էր այդ տեսանյութերը իր քարոզարշավի մեջ, ինչը խիստ դատապարտելի է և դա չպետք է լուսարվի այդպես և օգտագործվի իրենց շահերի համար։ Նույնանման դա օգտագործվում էր նաև Եգիպտոսում՝ ուղղված մուսուլման եղբայրների դեմ։ Բայց դա հիմնականում կախված է անհատի վարքագծից և նրա հոգեվիճակից, որը որ ուղղորդում է նման գործողությունների։ Ներկայումս աշխարհում գրանցված ահաբեկչական կազմակերպությունների զգալի մասը, իր ծագումով մերձվոր արևելքից է։ Բայց նրանց դրսևորումները երևում են հիմնականում մերձավոր արևելքից դուրս։ Այդպիսի ահաբեկիչները, որոնք գործում են զարգացած երկրներում, բայց գրանցված են այդպիսի կազմակերպություններում, հիմնականում գրանցված են հենց այդ երկրուներում և կրթություն ստացած երիտասարդներ են։ Բայց նրանց այդ արարքի կոնկրետ պատճառները դեռ պարզ չեն։ Եվ դա պետք է դեռ ուսումնասիրվի հակաահաբեկչական ուժերի կողմից։ Իհարկե կարելի է թվարկել շատ պատճառներ, օրինակ՝ կրոնական։ Այն ինչ որ տեղի է ունենում մերձավոր արևելքում, ինչ քարոզում են այնտեղի ուժերը այդ երիտասարդներին մատուցում են որպես իսլամի դեմ ուղղված գործողություններ, դրանով իսկ դրդում են երիտասարդներին այդ գործողությունների գնալ արևմտյան երկրներում, որոնք մերձավոր արևելքում իրականացնում են ավիոհարվածներ, սպանում են մուսուլմանների և այլն։ Դրա համար այդ արևմտյան երկրները պետք է հասկանան հենց իրենց քաղաքացի մուսուլմանի վարքագիծը, թե ինչպես նա կարձագանքի նման բանին, այսինքն այն քաղաքացու, որը ունի աշխատանք այդ երկրում, բայց որոշ առումով նա սահմանափակ է՝ իր պատկերացումների, աշխարհընկալուման մոտեցումներով, և նրա հետ պետք է աշխատանքներ տարվեն, ընդ որում այդ աշխատանքը հետևյալ գործողությունների, պետք է տարվեն համայնքների հետ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ահաբեկչության դեմ պայքարի գործիքակազմ, առաջարկներ, գործողություններ, լուծումներ
Ահաբեկչության դեմ համակարգված պայքար միջազգային հանրությունը սկսվել է 1934թ-ից։ 1937-ին ընդունվել է ահաբեկչության դեմ պայքարի առաջին կոնվենցիան։ Հակաահաբեկչական պայքարը նոր փուլ թևակոխեց 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած։ Ընդունվեցին՝ 1963-ի Տոկյոի, 1970-ի Հաագայի, 1971-ի Մոնռեալի կոնվենցիանրը։ 1996-ից ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծվեց ահաբեկչության հարցերով հատուկ կոմիտե։ Ահաբեկչության դեմ պայքարում կարևոր նշանակություն ունեն նաև ներպետական և միջազգային մասնագիտական կառուցներն ու նրանց միջև փոխգործակցությունը։ ԱՄՆ-ում ահաբեկչության դեմ պայքարը իրականացնող մարմիններից են՝ «ազգային անվտանգության խորհուրդը», «ներքին անվտանգության խորհուրդը», «ազգային հակաահաբեկչական կենտրոնը», «ազգային ահաբեկչական վերահսկման կենտրոնը» և այլն։ Եվրոպական պետություններում ահաբեկչական պայքարով զբաղվում են՝ «Եվրոպոլը», «ահաբեկչության դեմ պայքարի հատուկ հանձնաժողովը», «ահաբեկչության դեմ պայքարի համակարգող խորհուրդը», «ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը» և այլն։ ՀՀ-ում 2005թ-ից ոժի մեջ է ահաբեկչության դեմ պայքարի մասին ՀՀ-ի օրենքը։ հայաստանում ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների համակարգումը, հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձևավորումն ընդհանուր իրականացնում է հանրապետության վարչապետը։
Միջազգային հանրությունը բազմաթիվ գործիքներ է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի՝ միջազգային կոնվենցիաներից մինչև իրավապահ մարմինների փոխգործակցության մեխանիզմներ։ Սակայն իրականությունը ցույց է տալիս որ այդ գործիքները չեն արդարացնում իրենց։ 2001թ-ի Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության օրինակով՝ ԱՄՆ-ի դեմ հարձակման մեջ մեղդրվեց Ալկաիդան և հյտարարմեց միջազգային ահաբեկչության դեմ պայքար, ԱՄՆ-ում ստեղծվեց կոալիցիա, և կառավարելով այդ կոալիցիան սկսեցին թիրախավորել Ալկաիդային աշխրհի տարբեր հատվածներում, առաջին հերթին Աֆղանստանում։ Այդ ժամանակ միջազգային ահաբեկչությունների դեմ կոալիցիան առջնորդվում էր հետևյալ սկզբունքով. Փնտում էին կառույց և լիդերներ։ Հիմա, օրինակ՝ «Իսլամական պետությունը» արդեն արդեն ոչ թե կառույց է այլ շարժում, գաղափարական լուրջ ազդեցությամբ։ Իսկ լիդերների առկայությունը մեծ հաշվով ոչինչ չեն փոխում, կլինեն լիդերներ թե ոչ, ըստ էության այդ կայծը տրված է, այսինքն արդեն մղված է ակտիվության։ Այդ պատճառով պետք է փոխվի այդ պայքարի ձևը (կոնցեպտը)։ Այսինքն այլևս պետք չէ փնտրել կառույց, որը այն ժամանակ թաքնվում էր այդ Աղվանա-Պակիստանյան սահմանամերձ հատվածներում, (այդ կառույցը Սիրյաում և Իրաքում էր), լիդերներնել կարծես թե չեն թաքնվում արդեն, ի տարբերություն Ուսամա Բեն Լադենին։ Այստեղ մենք գործ ունենք մի երևույթի հետ, նաև աշխարհաընկալման և արժեհամակարգային տարբերության հետ, որը պետք է հասկանանք և փորձենք այս ամբողջը կազմակերպել այդ դրսեվորումների դեմ պայքարում։ Առաջի հերթի մենք պետք է հասկանանք թե ինչ է կատորվում այդ երիտասարդ մուսուլմանի ուղեղում, ինչն է նրան դրթում ահաբեկչության, ընդ որում այն մուսուլմանի, որը որ զարգացած երկրից է, այսինքն մերձավոր արևլքից չէ։ Այդ դեպքում գործիքներից կարող է լինել կրթության, միգրացիայի խնդիրների լուծումը, փախստականների հետ աշխատանքը, նաև քաղաքակրթությունների երկխոսության խնդիրն է, որի համար պերք է տարվի աշխատանքներ նաև տեղի բնակչության հետ, էթնոդավանական համայնքների հետ, պետք է դրան մեծ ուշադրություն դարձնել և իրականացնել դա հենց այդ համայնքները ներկայացնող կրոնական գործիչների հետ միասին, պետք է դա իրականացնել վերևից ներքև (համայնքային իշխանություններ և մարմիններից)։ Ահաբեկչությունը համամարդկային սպառնալիք է։ Այսօր ահաբեկչության դեմ պայքարը՝ համամարդկային պայքար է և պահանջում է մեզանից բոլորի և յուրաքնաչյուրի ջանքերը։
(Vanush Avetisyan (քննարկում))