From Wikipedia, the free encyclopedia
Միջազգային մասնավոր իրավունքը իրավական նորմերի ամբողջություն է, որով կարգավորվում են միջազգային բնույթի քաղաքացիա–իրավական հարաբերություններ։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Իրավահարաբերությունների մասնակիցները կամ արտասահմանցիներ են, արտասահմանյան իրավաբանական անձինք ու պետություններ, կամ իրավահարաբերությունների օբյեկտը արտասահմանում գտնվող գույքն է։ Առաջին հերթին կարգավորում է պետությունների տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության ընթացքում ծագած հարաբերություններ։ Միջազգային մասնավոր իրավունքի բնագավառին են վերաբերում օտարերկրացիների, օտարերկրյա իրավաբանական անձանց ու խառը ընկերությունների իրավական դրության համապատասխան հարցերը, սեփականության իրավունքը, պարտավորական իրավունքը, ծովային, երկաթուղային-ավտոմոբիլային և օդային փոխադրումների պայմանագրեր, վարկ-հաշվարկային հարաբերություններ, հեղինակային և գյուտարարական իրավունքի, ընտանեկան և ժառանգման իրավունքի, քաղաքացիական դատավարական հարցերը։
Միջազգային մասնավոր իրավունքի նորմերը կամ ուղղակի սահմանում են որոշակի իրավունքներ ու պարտականություններ, կամ մատնանշում, թե որ պետության օրենքով կարող է կարգավորվել տվյալ հարաբերությունը։ Որքանով կոլիզիոն նորմերի տեսակարար կշիռը մեծ է Միջազգային մասնավոր իրավունքը երբեմն կոչում են կոլիզիոն իրավունք։ Միջազգային մասնավոր իրավունքը սերտորեն առնչված է միջազգային (հանրային) իրավունքի հետ։ Հաճախ Միջազգային մասնավոր իրավունքի նորմերը բխում են հանրային իրավունքի ընդհանուր սկզբունքներից։ Միջազգային մասնավոր իրավունքի նորմերի մի մասն ամփոփված է ներպետական նորմերում, մյուսը՝ միջազգային պայմանագրերում ու սովորույթներում։ Միջազգային մասնավոր իրավունքի սուբյեկտներ կարող են լինել ինչպես պետությունները, այնպես էլ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք։
ՄԱԿ-ը նույնպես միջազգային իրավունքի սուբյեկտ է․
ՄԱԿ–ն ունի միջազգային իրավունքներ և կրում է միջազգային պարտականություններ և, հետևաբար, միջազգային իրավունքի մյուս սուբյեկտների՝ պետությունների նման կարող է ապահովել իր սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությունը՝ միջազգային դատական մարմիններ դիմելու ճանապարհով։ - Միջազգային դատարանի 1949 թ. կայացրած որոշումը ՄԱԿ-ում
ծառայության ընթացքում կրած վնասների փոխհատուցման վերա- բերյալ։ |
Ընթերցե՛ք «միջազգային մասնավոր իրավունք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.