Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր
From Wikipedia, the free encyclopedia
Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր (անգլ.՝ Treaty on the Non-Proliferation of Nuclear Weapons, сокращённо — Non-Proliferation Treaty, NPT), ՄԱԿ-ի զինաթափման կոմիտեի կողմից մշակված բազմակողմ միջազգային ակտ՝ միջուկային զենք ունեցող երկրների շրջանակի ընդլայնման ճանապարհին ամուր պատնեշ հաստատելու նպատակով, ապահովել պետությունների կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտ միջազգային հսկողությունը՝ այդ զենքի կիրառմամբ զինված հակամարտության առաջացման հնարավորությունը սահմանափակելու նպատակով[1]։
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից հավանության է արժանացել 1968 թվականի հունիսի 12-ին և 1968 թվականի հուլիսի 1-ից բաց է ստորագրման համար Մոսկվայում, Վաշինգտոնում և Լոնդոնում[2]։ ԽՍՀՄ-ը վավերացրել է 1969 թվականի նոյեմբերի 24-ին (Ռուսաստանի Դաշնությունը համարվում է պայմանագրի կատարման ԽՍՀՄ-ի իրավահաջորդը)։ Ուժի մեջ է մտել 1970 թվականի մարտի 5-ին ավանդապահ պետությունների (ԽՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ստորագրել են 1968 թվականի ընթացքում), ինչպես նաև 40 այլ երկրների կողմից վավերագրերը ի պահ հանձնելուց հետո։ Ֆրանսիան և ՉԺՀ-ն պայմանագիրը ստորագրել են 1992 թվականին։ 1995 թվականի մայիսի 11-ին ավելի քան 170 մասնակից երկրներ պայմանավորվել են պայմանագրի գործողությունը երկարացնել անորոշ ժամկետով՝ առանց որևէ լրացուցիչ պայմանների[3]։
Պայմանագրի մասնակիցներն են աշխարհի գրեթե բոլոր անկախ պետությունները, բացառությամբ Իսրայելի, Հնդկաստանի, Պակիստանի, ԿԺԴՀ-ի և Հարավային Սուդանի։