Միսաք Գևորգի Մանուշյան (ֆր.՝ Missak Manouchian, Michel Manouchian[10][11], սեպտեմբերի 1, 1909(1909-09-01)[1], Ադիյաման, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[3] - փետրվարի 21, 1944(1944-02-21)[2][3], Ֆորտ Մոն Վալերիեն, Ֆրանսիա), հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս[12]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Մանուշյանը եղել է եվրոպական ներգաղթյալներից, այդ թվում մեծաթիվ հրեաներից[13][14] կազմված խմբավորման ղեկավար, որն իրականացրել է դիվերսիաներ ընդդեմ նացիստների[13]։ Կարծիք կա, որ Մանուշյանի խումբը եղել է ամենաակտիվը Ֆրանսիական դիմադրության շարժման ընթացքում[15]։ Մանուշյանն ու նրա ընկերներից շատերը ձերբակալվել են 1943 թվականի նոյեմբերին և 1944 թվականի փետրվարի 21-ին մահապատժի ենթարկվել նացիստների կողմից։ Նա ճանաչվել է Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս[16][17]։
Արագ փաստեր Միսաք Մանուշյան արմտ. հայ.՝ Միսաք Մանուշեան, Ծնվել է ...
Միսաք Մանուշյան
արմտ. հայ.՝ Միսաք Մանուշեան |
---|
|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1909(1909-09-01)[1] |
---|
Ծննդավայր | Ադիյաման, (Թուրքիա) |
---|
Մահացել է | փետրվարի 21, 1944(1944-02-21)[2][3] (34 տարեկան) |
---|
Մահվան վայր | Ֆորտ Մոն Վալերիեն (Ֆրանսիա) |
---|
Գերեզման | Cimetière parisien d'Ivry և Պանթեոն (Փարիզ) |
---|
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
---|
Ազգություն | հայ |
---|
Ազդվել է | Վահան Թեքեյան, Դանիել Վարուժան, Միսաք Մեծարենց և Շառլ Բոդլեր |
---|
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, արհմիութենական գործիչ, Ֆրանսիական դիմադրության մարտիկ, քաղաքական գործիչ, թարգմանիչ, lathe operator և joiner |
---|
Աշխատավայր | Ջանք, Զանգու[3], Հօկ, Citroën?, Այգ, Société Nouvelle des Forges et Chantiers de la Méditerranée?, Gévelot extrusion?, Անահիտ, Gnome et Rhône? և Բանվոր |
---|
Ամուսին | Մելինե Մանուշյան[4] |
---|
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր, գլխավոր խմբագիր, տնօրեն, քարտուղար, commanding officer? և tech lead manager? |
---|
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն[5] |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Անդամություն | Հայաստանի օգնության կոմիտեի Ֆրանսիայի մասնաճյուղ[3], Q90819950?, FTP-MOI de la région parisienne?[3], Միսակ Մանուշյանի խումբ և Main-d'œuvre immigrée? |
---|
Ստորագրություն
|
Missak Manouchian Վիքիպահեստում |
Փակել