![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a4/MissEarth2008Delegates.jpg/640px-MissEarth2008Delegates.jpg&w=640&q=50)
Միսս Երկիր
From Wikipedia, the free encyclopedia
«Միսս Երկիր» (անգլ.՝ Miss Earth), բնապահպանական թեմատիկայով ամենամյա գեղեցկության միջազգային մրցույթ, որի միջոցով քարոզվում է էկոլոգիական իրազեկում, բնության պահպանություն և սոցիալական պատասխանատվություն, կապված է և աջակցվում է Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագրի կողմից[1][2][3]։ Մրցույթը աշխարհի երրորդ խոշորագույն գեղեցկության մրցույթն է ազգային մրցույթների թվով, որոնք անցկացվում են համաշխարհային եզրափակչին մասնակցելու համար[4][5][6][7]: «Միսս Տիեզերք», «Միսս Աշխարհ» և «Միսս Ինթերնեյշնլ» մրցույթների հետ միասին մտնում է գեղեցկության միջազգային մրցույթների մեծ քառյակի մեջ, որոնք գեղեցկության ամենացանկալի տիտղոսներն են գեղեցկության բոլոր միջազգային մրցույթների շարքում[8]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a4/MissEarth2008Delegates.jpg/640px-MissEarth2008Delegates.jpg)
Տիտղոսակիրն իր ընթացիկ տարին նվիրում ք կոնկրետ ծրագրերի առաջխաղացմանը և հաճախ լուծում ք շրջակա միջավայրին սւ այլ գլոբալ խնդիրներին վերաբերող հարցեր։[9][10] դպրոցական էքսկուրսիաների, ծառատունկի միջոցառումներ, փողոցային արշավների, ափամերձ տարածքների մաքրման, ելույթների, առևտրային կենտրոններ կատարված էքսկուրսիաների, բնապահպանական տոնավաճառների, երեխաների համար պատմությունների ներկայացման ծրագրեր, էկո-նորաձևության ցուցադրությունների և այլ բնապահպանական միջոցառումների միջոցով։ [11][12][13]։
«Միսս Երկիր» մրցույթի հաղթողը «Միսս Երկիր» հիմնադրամի, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի և բնապահպանական այլ կազմակերպությունների ներկայացուցիչն է[14][15][16]։ «Միսս Երկիր» հիմնադրամը համագործակցում է նաև մասնակից երկրների բնապահպանական գերատեսչությունների և նախարարությունների, տարբեր մասնավոր հատվածների և կորպորացիաների, ինչպես նաև Բնության համաշխարհային հիմնադրամի հետ[17][18][19]։