Միքայել Լաուդրուպ
դանիացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Միքայել Լաուդրուպ (դան․՝ Michael Laudrup; հունիսի 15, 1964(1964-06-15)[1][2][3][…], Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[4]), դանիացի նախկին ֆուտբոլիստ և քաթարական Ալ Ռայան ակումբի ներկայիս մարզիչ։ Նա համարվում է իր ժամանակաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։
Լաուդրուպը 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Միքայել Լաուդրուպ | ||
Քաղաքացիությունը | Դանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 15, 1964(1964-06-15)[1][2][3][…] (59 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[4] | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 81 կգ | ||
Դիրք | |||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ալ Ռայան (մարզիչ) | ||
Պատանեկան կարիերա | |||
1971-1973 | Վանլոս | ||
1973-1976 | Բրոնդբյու | ||
1977-1981 | Կոպենհագեն | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
1981-1982 | Կոպենհագեն | 14 | (3) |
1982-1983 | Բրոնդբյու | 38 | (24) |
1983-1989 | Յուվենտուս | 102 | (16) |
1983-1985 | → Լացիո | 60 | (9) |
1989-1994 | Բարսելոնա | 167 | (40) |
1994-1996 | Ռեալ Մադրիդ | 62 | (12) |
1996-1997 | Վիսել Կոբե | 15 | (6) |
1997-1998 | Այաքս | 21 | (11) |
Ընդհանուր | 479 | (121) | |
Ազգային հավաքական | |||
1980 | Դանիա(մինչև 17) | 4 | (2) |
1980-1981 | Դանիա(մինչև 19) | 19 | (12) |
1982 | Դանիա(մինչև 21) | 2 | (0) |
1982-1998 | Դանիա | 104 | (37) |
Մարզչական կարիերա | |||
2000-2002 | Դանիա (մարզչի օգնական) | ||
2002-2006 | Բրոնդբյու | ||
2007-2008 | Խետաֆե | ||
2008-2009 | Սպարտակ Մոսկվա | ||
2010-2011 | Մալյորկա | ||
2012-2014 | Սուոնսի | ||
2014-2015 | Լեխվիա | ||
2016-ներկա | Ալ Ռայան | ||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իր կարիերայի ընթացքում Լաուդրուպը տիտղոսներ է նվաճել Այաքսի, Բարսելոնայի, Ռեալի, Յուվենտուսի կազմում, հիմնականում խաղալով հարձակվողական կիսապաշտպանի դիրքում, թեև կարող էր խաղալ նաև այլ դիրքերում։ Նա Յոհան Կրոյֆի մարզած Բարսելոնայի՝ «Երազանքների թիմ»-ի անդամ էր, որի հետ 4 տարի անընդմեջ հաղթել է Լա Լիգան՝ 1991 թվականից 1994 թվականը, և Եվրոպայի Չեմպիոնների գավաթը՝ 1992 թվականին։ 1994 թվականին Լաուդրուպը տեղափոխվեց Բարսելոնայի գլխավոր մրցակից ակումբ՝ Ռեալ Մադրիդ, որտեղ հաղթեց իր 5-րդ անընդմեջ Լա Լիգան։
Լաուդրուպն իր առաջին խաղն անցկացրեց Դանիայի հավաքականի կազմում 1982 թվականին՝ իր 18-րդ տարեդարձին։ Հետագայում Դանիայի կազմում անցկացրած 104 խաղերում 37 գոլ է խփել։ Նա փայլեց 1986 թվականի աշխարհի առաջնությանը և 1994 թվականի նոյեմբերից դարձավ Դանիայի հավաքականի ավագը՝ ավագի թևկապով անցկացնելով ընդհանուր հաշվով 28 խաղ՝ ներառյալ 1995 թվականի Միջմայրցամաքային գավաթը, որում Դանիան ոսկե մեդալ նվաճեց։ Նա Դանիայի հավաքականի կազմում իր եղբայր Բրայանի հետ հասավ մինչև 1998 թվականի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ Առաջնությունից հետո Լաուդրուպը լքեց հավաքականը։
1999 թվականին քվեարկության արդյունքում Լաուդրուպը ճանաչվեց իսպանական ֆուտբոլի վերջին 25 տարիների լավագույն արտերկրացի ֆուտբոլիստ, իսկ և 2000 թվականի ապրիլին ասպետացվեց՝ ստանալով Դանեբրոգի շքանշանը։ 2003 թվականի նոյեմբերին ճանաչվեց Դանիայի Ոսկե խաղացողը՝ ստանալով ՈՒԵՖԱ-ի հոբելյանական պարգևը որպես Դանիայի վերջին 50 տարիների լավագույն ֆուտբոլիստ։ 2006 թվականի նոյեմբերին Լաուդրուպը պաշտոնապես ճանաչվեց Դանիայի պատմության լավագույն ֆուտբոլիստ։ 2004 թվականին ընդգրկվեց Պելեի կողմից ստեղծված ՖԻՖԱ 100-ում՝ ապրող լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։ 2013 թվականին Marca-ն ընդգրկեց նրան Ռեալ Մադրիդի պատմության մեջ լավագույն արտերկրացի ֆուտբոլիստներից կազմված XI-ում։ Ոմանք համարում են նրան լավագույն սկանդինավյան ֆուտբոլիստը` Զլատան Իբրահիմովիչի հետ միասին։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Լաուդրուպն սկսեց մարզչական կարիերան։ Որպես մարզիչ նա հաջողությունների հասավ Բրոնդյուում, Խետաֆեում և Սուոնսիում։