Միքայել Հրեշտակապետ
From Wikipedia, the free encyclopedia
Միքայել Հրեշտակապետ (եբրայերեն՝ מיכאל, հին հունարեն՝ Αρχάγγελος Μιχαήλ, եբրայերենից թարգմանվում է «Ո՞վ է նման Աստծուն»),
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: (Կրոնական ավանդությունը ներկայացված է, որպես հանրագիտարանային։) Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Միքայել Հրեշտակապետ | |
---|---|
Եկեղեցի | Հայ Առաքելական Եկեղեցի, Կաթոլիկ եկեղեցի, Ուղղափառ եկեղեցիներ |
Սրբացված կարգ | սուրբ |
Հիշատակության օր | Նոյեմբերի 8, Սեպտեմբերի 29 և Սեպտեմբերի 19 |
Միքայել հրեշտակապետ (եբրայերեն՝ mixåʔel- «Ով է Աստծուն նման» … Հին Հունական Αρχάγγελος Μιχαήλ)-հրեշտակ։ Հիշատակվում է մի շարք Սուրբ Գրքերում՝ Աստվածաշնչում… Հրեշտակներն արարվել են աշխարհի ստեղծման ամենասկզբում։ Նրանք Աստծո հավատարիմ սպասավորներն են և գտնվում են Նրա մշտնջենական ծառայության մեջ՝ անդադար վայելելով Նրանից ճառագող շնորհն ու երանությունը։ Հրեշտակապետները հիմնականում ամբողջական ազգերի պահապաններ են, իսկ հրեշտակները՝ անհատ մարդկանց։ Յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը, որն անտեսանելիորեն, անդադար հուշում է նրան բարի խորհուրդներ, պատսպարում դևերի հարձակումից, հեռու պահում փորձություններից և պահպանում աղետներից։ Եկեղեցին անբաժան է հրեշտակներից. Նրանք երկնքում սրբերի հետ անդադար աղոթում և օժանդակում են մեզ։ Ուստի Եկեղեցում հաստատված են նաև հրեշտակներին նվիրված տոներ, որոնցում հիշատակվում են նրանց առնչվող իրադարձությունները, և հայցվում է նրանց բարեխոսությունը։ Սուրբ Գրքից իրենց անուններով մեզ հայտնի են մի քանի հրեշտակապետեր, ինչպիսիք են Գաբրիելը և Միքայելը։ Միքայել հրեշտակապետը Սուրբ Գրքից մեզ հայտնի է իբրև Իսրայելի ժողովրդի իշխան, որ մարտնչում էր նրա թշնամիների դեմ։ Որպես երկնային զորքերի հրամանատար՝ նա, ինչպես հին ուխտում՝ Իսրայելի, այնպես էլ նորում Քրիստոսի Եկեղեցու հետ, անտեսանելի կերպով մարտնչում է սատանայի դեմ։ Հովհաննես Ավետարանչի Հայտնության գրքում նկարագրված է նրա պատերազմը երկնքում և հաղթանակը վիշապի՝ սատանայի, և նրա չար զորակիցների նկատմամաբ։ Միքայել հրեշտակապետին Եկեղեցին պատվում է հնագույն ժամանակներից ի վեր։ Նրա հիշատակը տոնվում է Գաբրիել հրեշտակապետի և բոլոր մյուս հրեշտակների հետ մեկտեղ։