From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Ֆրենսիս (Միք) Ֆոուլի ավագ[1][3] (անգլ.՝ Michael Francis "Mick" Foley Sr., հունիսի 7, 1965[4], Բլումինգթոն, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի կիսաակտիվ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), գրող, կատակերգու, հաղորդավար, ակտիվիստ, դերասան և հնչյունավորող, WWE փառքի սրահի անդամ (2013), Պրոֆեսիոնալ ըմբշամարտի փառքի սրահի Ֆրենք Գոթչի անվան մրցանակի դափնեկիր (2010)։
Միք Ֆոուլի Jake Roberts | |
---|---|
Ֆոուլին Սան Անտոնիոյի ռազմաբժշկական կենտրոնում | |
Իրական անուն | Մայքլ Ֆրենսիս Ֆոուլի ավագ Michael Francis Foley Sr. |
Ռինգային անուն(ներ) | Կակտուս Ջեք[1] Կակտուս Ջեք Մենսոն Դյուդ Լավ[1] Ջեք Ֆոուլի Մենքայնդ[1] Միք Ֆոուլի[1] |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 1,88 մ[1][2] |
Հայտարարվող հասակ | 130 կգ[1][2] |
Ծննդյան թվական | հունիսի 7, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Բլումինգթոն, Ինդիանա, ԱՄՆ |
Ապրելավայր | Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ |
Մարզիչ | Դոմինիկ Դենուչչի[1][2] |
Դեբյուտ | 1983 |
Ամուսին | Կոլետ Քրիստի (1992-այժմ) |
Երեխաներ | 4 |
Կայք | realmickfoley.com |
Առավել հայտնի է ամերիկյան «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE), «World Championship Wrestling» (WCW), «Extreme Championship Wrestling» (ECW), «Total Nonstop Action Wrestling» (TNA), «National Wrestling Alliance» (NWA), ինչպես նաև բազմաթիվ ճապոնական ռեստլինգ-կազմերպություններում ունեցած ելույթներով։ Ռինգում հանդես է եկել ինչպես իրական անվամբ, այնպես էլ մի շարք տարբեր կերպարներով, որոնցից առավել հիշվողներն են Կակտուս Ջեքը, Դյուդ Լավը և Մենքայնդը։
Մարզական կարիերայում չորս անգամ ճանաչվել է աշխարհի չեմպիոն, ընդ որում՝ երեք անգամ նվաճել է WWF/E և մեկ անգամ՝ TNA աշխարհի ծանրքաշային տիտղոսները։ Աշխարհի ծանրքաշային գոտիներից զատ, 11 անգամ հռչակվել է թիմային վարկածով չեմպիոն (ութ անգամ WWF, երկու անգամ ECW աշխարհի և մեկ անգամ՝ WCW աշխարհի թիմային չեմպիոն), 1 անգամ նվաճել TNA լեգենդների, և մեկ անգամ՝ WWF հարդքոր տիտղոսները։ Տիտղոսային նվաճումներից զատ հայտնի է նաև «Հարդքորի լեգենդ» պատվանունով։
Եղել է հարդքոր ռեստլինգի կարկառուն ներկայացուցիչներից՝ ողջ կարիերայի ընթացքում հանդես գալով խիստ վտանգավոր մենամարտերում, ինչի հետևանքով բազմաթիվ առիթներով կոտրել է քիթը, ծնոտը, ուսը, դաստակը, զրկվել առջևի չորս ատամներից, ստացել երկրորդ և երրորդ աստիճանի մարմնական այրվածքներ և նույնիսկ զրկվել աջ ականջի 2/3-ից[5]։
Հրատարակել է 4 հուշագրական, 4 մանկական և 2 ժամանակակից գեղարվեստական գիրք։ Հեղինակած ստեղծագործությունները մի քանի անգամ հայտնվել են «Նյու Յորք Թայմսի» բեստսելլերների ցանկում[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.