From Wikipedia, the free encyclopedia
«Մի դեպք պրակտիկայից» (ռուս.՝ Случай из практики), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1898 թվականին։
Մի դեպք պրակտիկայից ռուս.՝ Случай из практики | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1898 |
Տեսարան | Ռուսական կայսրություն |
Հրատարակվել է | 1898 |
Չեխովը պատմվածքը գրել է Յալթայում գտնվելու ընթացքում և ավարտին է հասցրել 1898 թվականի նոյեմբերի 11-ին։ Այդ մասին նամակով հաղորդում է գրողի բժիշկ բարեկամը՝ Ի. Ի. Օռլովը, «անձրևից ու վատ եղանակից ազատվելու համար [Չեխովը] նստեց և գրեց մի ամբողջ պատմվածք»։ Նոյեմբերի 14-ին «Մի դեպք պրակտիկայից» պատմությունն ուղարկվել է «Ռուսական միտք» ամսագրին և տպագրվել է դեկտեմբերի 12-ին թիվ 12 համարում՝ «Պատմվածք» ենթավերնագրով և Անտոն Չեխովի ստորագրությամբ։ Որոշակի փոփոխություններից հետո Չեխովն այն ընդգրկել է իր երկերի առաջին ժողովածուի իններորդ հատորում, որը հրատարակվել է 1899-1901 թվականներին Ադոլֆ Մարքսի կողմից[1]։
Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է չեխերեն և սերբախորվաթերեն։
1898 թվականի փետրվար-մարտ ամիսներին Չեխովը կազմել է հակիրճ սյուժեն. «1000 աշխատակից ունեցող գործարանում գիշեր է։ Բազում աշխատանքներ ու տանջանքներ ոչնչության համար, որին պատկանում է գործարանը։ Հիմար մայր, տնային դաստիարակչուհի, դուստր ... Աղջիկը հիվանդացավ, Մոսկվայից պրոֆեսոր կանչեցին, բայց նա չգնաց, օրդինատոր ուղարկեց, որը գիշերը լսում է պահակների թխկթխկոցը և խորհում։ Մտքով անցնում են ցցաշենքեր։ «Արդյոք ես ամբողջ կյանքս պետք է աշխատեմ գործարանի այս աշխատողների պես միայն այս ոչնչությունների համար, կուշտ, գեր, հիմար»։ «Ո՞վ է գալիս»։ Իսկական բանտ»[2]։
Պատմվածքը նկարագրում է օրդինատոր Կորոլևին, որին բժիշկ-պրոֆեսորն իր փոխարեն ուղարկել է օգնելու Լալիկովո գործարանի սեփականատիրոջ հիվանդ դստերը։ Տիկին Լալիկովայի մոտ ժամանելով՝ նա զննում է հիվանդ Լիզային և ասում, որ «սիրտը լավ է, հավանաբար պատճառը նյարդերն են» և խորհուրդ է տալիս պառկել քնելու, իսկ ինքը մտածում է, որ «ժամանակն է, որ աղջիկն ամուսնանա»։
Տան դաստիարակչուհու հետ զրուցելիս բժշկը հասկացավ, որ նա «ապրել է այստեղ իր լիակատար վայելքները»։ Գիշերը տանը մնալով՝ բժիշկը խորհում է գործարանի աշխատակիցների կյանքի մասին. «թերևս նույնքան ծանր ու մռայլ է այստեղ, ինչպես այլ գործարաններում։ Կորոլևը մտածում էր այն մասին, որ «երկուսուկես հազար աշխատակիցներ առանց հանգստի աշխատում են գործարանի անառողջ մթնոլորտում, ապրում կիսաքաղց և միայն երբեմն պանդոկում սթափվում են այդ մղձավանջից. հարյուրավոր մարդիկ են վերահսկում աշխատանքները, և այդ հարյուրի կյանքն էլ անցնում է տուգանքներ, չարաշահումներ, անարդարություններ գրելով, միայն երկու կամ երեք, այսպես կոչված սեփականատերերն են, որ վայելում են շահույթը, թեև ընդհանրապես չեն աշխատում»։ Կորոլևը կարծում էր, որ գործարանի սեփականատերը և նրա դուստրը դժբախտ են։ Միայն դաստիարակչուհին է լավ ապրում»։
Նրա կարծիքով գործարանի հինգ մասնաշենքերն աշխատում են, որ դաստիարակչուհին կարողանա ստերլետ ուտել և մադերա խմել և հասկացավ, որ «Լիզան և նրա մայրը, որ այդքան հարուստ և բարեկեցիկ են, շատ դժբախտ են»։ Հարուստ հարսնացուն նույնպես տառապում է գործարանի աշխատողների նման։ Հոգեկան տառապանքները վերափոխել են Լիզային, և Կորոլևը նրա մեջ տեսավ խելացի և արտասովոր անհատականություն` գեղեցիկ հոգով»[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.