Մկրտիչ Պեշիկթաշլյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մկրտիչ Պեշիկթաշլյան.

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Մկրտիչ Պեշիկթաշլյան
Ծնվել էօգոստոսի 18, 1828(1828-08-18)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 29, 1868(1868-11-29) (40 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, դերասան, ռեժիսոր և հասարակական գործիչ
Լեզուհայերեն և գրաբար
Ազգությունհայ
Քաղաքացիություն
 Օսմանյան կայսրություն
Մկրտիչ Պեշիկթաշլյան Վիքիքաղվածքում
Մկրտիչ Պեշիկթաշլյան Վիքիդարանում

Մկրտիչ Պեշիկթաշլյան (օգոստոսի 18 1828, Կոստանդնուպոլիս - նոյեմբերի 29 1868, Կոստանդնուպոլիս), արևմտահայ բանաստեղծ, դրամատուրգ։

Կենսագրություն

1834-1839 թթ. սովորել է Բերայի Մխիթարյան դպրոցում, 1839-1845 թթ.՝ Իտալիայի Պադուա քաղաքի Մուրադյան վարժարանում, որտեղ աշակերտել է դրամատուրգ Պետրոս Մինասյանին, Արսեն Բագրատունին:

1845 թ. վերադարձել է Կ.Պոլիս, ծավալել մանկավարժական-հասարակական լայն գործունեություն։ Եղել է ժամանակի նշանավոր մանկավարժներից մեկը։ Հայոց լեզու և գրականություն, ֆրանսերեն է դասավանդել Թարգմանչաց, Լուսավորչյան և Հռիփսիմյանց վարժարաններում։ Մեծ դեր է խաղացել օտարախոս հայ մանուկներին մայրենի լեզու ուսուցանելու գործում։ Մկրտիչ Պեշիկթաշլյանի ջանքերով է հայերեն սովորել ապագա վիպասանուհի Սրբուհի Տյուսաբը: 1846 թ. Պեշիկթաշլյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Համազգյաց ընկերությունը, որի գաղափարական ղեկավարն է եղել։ Եղել է հայ նոր քնարերգության և արևմտահայ կանոնավոր մշտական թատրոնի հիմնադիրը։

1856 թ. Օրթագյուղի Լուսավորչական վարժարանի սրահում տրվել են նրա կազմակերպած թատերախմբի առաջին ներկայացումները՝ Պեշիկթաշլյան՝ «Կոռնակ», Մետաստազիո՝ «Թեմիստոկլես», Պետրոս Մինասյան՝ «Խոսրով Մեծ»:

Ստեղծագործություններ

Պատմական ողբերգություններ

  • «Կոռնակ»
  • «Արշակ»
  • «Վահե»
  • «Վահան»

Թարգմանական պիեսներ

  • Վոլտերի «Մահ կեսարու»
  • Վ. Ալֆիերիի «Սավուղ», «Բրուտոս Ա»

Երաժշտական կատակերգություններ

  • «Կատակերգություն երից քաջաց»
  • «Կատակերգություն ավազակաց» (1909)

Բանաստեղծություններ

  • «Զբոսանք Արտաշեսի Առաջնո» (1849, տպագրվել է«Բազմավեպ»-ում)
  • «Հրավեր ի մարտ Խոսրովու Մեծի»
  • «Ի նահատակություն Վարդանանց»
  • «Դյուցազունք հայոց»
  • «Գիշեր»
  • «Առ Հ. Ղևոնդ Ալիշան»
  • «Եղբայր եմք մենք»
  • «Գարուն»
  • «Ալ զեփյուռն Ալեմտաղիի»
  • «Ճեմք ի լյառն Հսկային»
  • «Հնացեք իմ տաղք»
  • «Աշուն»
  • «Քնար կուսին»
  • «Քնար և շիրիմ»

Զեյթունյան երգաշար

  • «Հայ քաջորդին»
  • «Մահ քաջորդվույն»
  • «Թաղումն քաջորդվույն»
  • «Հայ քաջուհին»

Գրքեր

  • Մատենագրութիւնք, Կ. Պոլիս, 1870, 584 էջ:
  • Տաղեր, Թիֆլիս, 1903, 176 էջ:
  • Քերթուածներ եւ ճառեր, Փարիզ, 1904, 193 էջ:
  • Թատերգութիւններ, Կ. Պոլիս, 1909:
  • Տաղք եւ թատերգութիւնք, Նիւ Եորք, 1917, 528 էջ:
  • Տաղեր, Երևան, 1947, 108 էջ:
  • Բանաստեղծութիւններ: Ճառեր: Հատուածներ, Վենետիկ, 1956, 104 էջ:
  • Տաղեր, Երևան, 1961, 200 էջ:
  • Երկերի լիակատար ժողովածու, Երևան, 1987, 564 էջ:
  • Երկեր, Անթիլիաս, 1995, 332 էջ:

Մամուլ

Գրքեր Պեշիկթաշլյանի մասին

  • «Մկրտիչ Պեշիկթաշլյան։ Կյանքը և ստեղծագործությունը», Վաչե Սաֆարյան

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մկրտիչ Պեշիկթաշլյան
Listen to this article