Մյոդլինգ
From Wikipedia, the free encyclopedia
Մյոդլինգ[3] (գերմ.՝ Mödling), քաղաք Ավստրիայում, նույնանուն շրջանի վարչական կենտրոնը Ստորին Ավստրիա դաշնային երկրամասում[4]։ Ընկած է այդ երկրամասի արդյունաբերական գոտում՝ երկրի մայրաքաղաք Վիեննայի անմիջական հարևանությամբ (սահմանակցում է հարավից` կենտրոնից գտնվելով շուրջ 15 կիլոմետր հեռավորության վրա)։ Զբաղեցնում է 10,04 քառակուսի կիլոմետր տարածք։ 2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 20 555 (2014-ին՝ 20 495[5]): Քաղաքը առաջին հերթին հայտնի է նրանով, որ այստեղ է գտնվում Եվրոպայի առևտրային ամենաընդարձակ կենտրոններից մեկը՝ Shopping City Süd-ը (SCS):
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||
---|---|---|---|
Մյոդլինգ | |||
գերմ.՝ Mödling | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Մակերես | 10,04 կմ² | ||
ԲԾՄ | 246 մետր | ||
Բնակչություն | ▼20 555 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 02236 | ||
Փոստային դասիչ | 2340[2] | ||
Ավտոմոբիլային կոդ | MD | ||
Պաշտոնական կայք | moedling.at | ||
| |||
Փակել