From Wikipedia, the free encyclopedia
Մյուրոլ (ֆր.՝ Murol), Գրան Մյուրոլ (ֆր.՝ Le Grand Murols), ֆրանսիական պանրի տեսակ, որը պատրաստվում է կովի կաթից։ Ունի յուրահատուկ տեսք. շրջանաձև է, որի կենտրոնում անցք կա։
Մյուրոլ ֆր.՝ Murol | |
---|---|
Տեսակ | ֆրանսիական պանիր, պինդ անեփ պանիր և պանիր կովի կաթից |
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Տարածաշրջան | Օվերն |
Կաթ | կովի կաթ |
Պաստերիզացում | այո |
Կազմվածք | կիսակարծր |
Հասունացման ժամանակաշրջան | 5-ից 6 շաբաթ |
Հայտնի է | 20-րդ դարից |
Grand Murol (cheese) Վիքիպահեստում |
Պանիրը մարդկությանը հայտնի է 20-րդ դարի սկզբից։ Պանրատեսակի առաջացման մասին կա մի տարածված լեգենդ։ Օվերն շրջանի Մյուրոլ բնակավայրի կյուրեն (քահանան) որոշում է այնպես անել, որ «Սեն Նեկտեր» պանիրները ավելի շուտ հասունանան, ուստի դրանց կենտրոնում անցքեր է բացում[1]։ Հետայդու կյուրեն իր այդ գաղափարը վաճառում է ոմն Ժաք Բերիուին (ֆր.՝ Jacques Bérioux): Վերջինս ձեռնամուխ եղավ ու առավել մեծ քանակով սկսեց արտադրել այդ պանիրները, որոնք կոչվեցին մյուրոլ։ Երբեմն պանիրն արտադրում են նաև «Մյուրոլ դը Գրան Բերիո» անվան ներքո՝ ի պատիվ արտադրողի (ֆր.՝ Murol du Grand Bérioux[1]):
Մյուրոլ պանրատեսակը պատրաստում են պաստերիզացված կովի կաթից։ Կաթը մամլում են բնական թանձրացման, այսինքն առանց տաքացման եղանակով[2]։ Արտադրվում է այն ամբողջ տարվա ընթացքում, այսինք չունի սեզոնային խոչընդոտներ։ Այս պանիրները հասունանում են խոնավ նկուղներում ամսվա ընթացքում։ Ձևավորված կեղևը պարբերաբար լվացման է ենթարկվում[3]։ Պանրի գլխի չափերը.
Պանրից կտրված ու հեռացված գլանաձև հատվածը նույնպես օգտագործվում է։ 4 սմ տրամագծով, 3,5 սմ երկարությամբ և 50 գրամ զանգվածով պանիրը պատում են կամիր պարաֆինով և վաճառում «մյուրոլե» (ֆր.՝ Murolait) անվանումով, կամ էլ պարզապես անվանում են «փոքրիկ մյուրոլ»[5][4]։
Հասունացած մյուրոլը ունի պինդ առաձգական դեղին միջուկ[2]։ Կեղևը նարնջագույն է, որի վրա պարզորոշ երևում են գործվածքի հետքերը։ Սրանք առաջացել են, երբ հասունացման նպատակով փաթաթված են եղել այդ գործվածքներով[2]։ Պանիրն առանձնանում է փափուկ հոտով և համով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.