Մոդել օրգանիզմներ
Մոդել օրգանիզմների կիրառությունը կենսաբանության մեջ / From Wikipedia, the free encyclopedia
Մոդել օրգանիզմներ, կենդանի բնության որոշակի հատկությունների, գործընթացների կամ երևույթների ուսումնասիրության համար որպես օրինակելի մոդելներ օգտագործվող օրգանիզմներ են։ Մոդել օրգանիզմները հաճախ օգտագործվում են այն դեպքերում, երբ անհնար է տեխնիկական կամ էթիկական պատճառներով մարդու վրա կատարել համապատասխան հետազոտություն։ Մոդելային օրգանիզմների օգտագործումը հիմնված է այն փաստի վրա, որ բոլոր կենդանի օրգանիզմները ունեն ընդհանուր ծագում և ունեն շատ ընդհանրություններ ժառանգական տեղեկատվության, նյութափոխանակության, մի շարք օրգան համակարգերի կառուցվածքի ու կատարած գործառույթների նմանության և այլ օրգանիզմների պահպանման և իրականացման մեխանիզմներում։