Մոլախոտեր
From Wikipedia, the free encyclopedia
Մոլախոտեր, մշակովի հողամասերում հանդիպող անցանկալի միամյա և բազմամյա չմշակվող բույսեր, որոնց աճը որոշակի հողամասերում անցանկալի է։ Հայտնի է մի քանի հազար, Հայաստանում՝ ավելի քան 850 (Արարատյան դաշտում՝ 441) տեսակ։ Դրանք ճնշում են մշակվող բույսերի աճը՝ կլանելով հողից մեծ քանակությամբ ջուր և սննդանյութեր, ստվերացմամբ խանգարում են ֆոտոսինթեզին, սերմերը կամ պտուղները հաճախ պարունակում են թունավոր նյութեր, որոնք խառնվելով բերքին կամ մթերքներին, իջեցնում են վերջիններիս որակը, խանգարում դաշտային աշխատանքներին, նպաստում բույսերի հիվանդությունների ու վնասատուների տարածմանը։