Մոխրաթաղ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Մոխրաթաղ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
ԲԾՄ | 760 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 345[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | մոխրաթաղցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Մոխրաթաղ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 8 կմ արևմուտք` Թարթառ գետի միջին հոսանքում՝ 540 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 3462 հեկտար։ Զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ, պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մշակույթի տուն, կապի բաժանմունք, կինոկետ, բուժկետ և այլն։
Գյուղում պահպանվել է Ս. Աստվածածին եկեղեցին (19-րդ դար), շրջակայքում՝ Խաչ Խուռատի (13-րդ դար) և Ինն Մաս կամ Անապատ եկեղեցիների, «Սահար օրիորդ» մատուռի, Մելիք-Իսրայելյանների ապարանքի ավերակները։
Մոխրաթաղը Արցախյան պատերազմում
1989-ին Մախրաթաղում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Վ. Բալայան, Գ. Պողոսյան), որը մասնակցել է գյուղի, Մարտակերտի (Չայլու, Կիչան, Մարաղա, Վաղուհաս և այլն), Շահումյանի (Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար, Էրքեջ և այլն), Հադրութի (Տող, Ծամձոր և այլն) շրքանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մոխրաթաղից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Վ. Բալայանը (հետմահու)։ Մոխրաթաղից զոհվել է 11 ազատամարտիկ[2]։
Ծանոթագրություններ
- ↑ Population of Nagorno-Karabakh Republic (2005)
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 498։
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.