Մեծ Հայքի Մոկք նահանգի գավառ From Wikipedia, the free encyclopedia
Մոկք Առանձնակ (Առանձնակ Մոկք), գավառ Մեծ Հայքի Մոկք նահանգի կազմում[1]։
Մոկք Առանձնակը գտնվում էր Որբ գետի (այժմ կոչվում է Մոկուս-սու) վրա։ Մոկս և Սատախ գավառների սահմանագլխին է գտնվում Առնոս լեռնագագաթը և լեռնաշղթան։ Խեթական աղբյուրներում հիշատակվում է Առնուշա ձևով, իսկ Ասորեստանյան արձանագրություններում՝ Առուլիաս անվամբ։ Լեռան բարձրությունը 3550 մետր է։ Գագաթը հարթված է, որտեղ նշմարվում են հին ամրոցի և սրբավայրերի մնացորդներ։ Ենթադրվում է այդ շրջակայքում է գտնվել Ասորեստանի թագավոր Սարգոն Բ-ի կողմից մ.թ.ա. 714 թվականին ավերված՝ Վանի թագավորքւթյան գլխավոր սրբատեղի՝ Մուսասիրի տաճարը[2]։
Մոկք Առանձնակը հայտնի է իր Մոկք բերդով և Ամենափրկիչ վանքով, որը ամենայն հավանականությամբ եղել է հենց Մոկք բերդի մոտ՝ այժմյան Մոկուս քաղաքի տեղում։ Մոկք բերդը Մոկաց իշխանների ոստանն էր։ Այն մինչև օրս գոյություն ունի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.