From Wikipedia, the free encyclopedia
Մոհամեդ Բազում (ֆր.՝ Mohamed Bazoum, հունվարի 1, 1960[2], Bilabrin, Նիգեր (գաղութ)[2]), նիգեր քաղաքական և դիվանագիտական գործիչ արաբական ծագմամբ։ 2011 թվականից Նիգերի ժողովրդավարության և սոցիալիզմի կուսակցության նախագահն է[3]։ 1995-1996 թվականներին, այնուհետև 2011-2015 թվականներին աշխատել է Նիգերի կառավարությունում՝ որպես արտաքին գործերի նախարար։ 2015 թվականից մինչև 2016 թվականը եղել է նախագահին առընթեր պետական նախարար, այնուհետև՝ ներքին գործերի նախարար 2016 թվականից մինչև 2020 թվականը, երբ պաշտոնաթող է եղել՝ կենտրոնանալու 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու վրա։ 2021 թվականի փետրվարին ընտրվել է երկրի նոր նախագահ, պաշտոնը կստանձնի 2021 թվականի ապրիլի 7-ին։
Մոհամեդ Բազում | |
Կուսակցություն՝ | Nigerien Party for Democracy and Socialism?[1] |
---|---|
Կրթություն՝ | Շեյխ Անտա Դիոպի համալսարան (1984) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ուսուցիչ |
Ազգություն | Diffa Arabs? |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | հունվարի 1, 1960[2] (64 տարեկան) |
Ծննդավայր | Bilabrin, Նիգեր (գաղութ)[2] |
Քաղաքացիություն | Նիգեր |
Պարգևներ | |
1991-1993 թվականներին զբաղեցրել է վարչապետ Ամադու Շեյֆուի անցումային կառավարությունում արտաքին գործերի և համագործակցության նախարարին կից համագործակցության հարցերով պետական քարտուղարի պաշտոնը[4][5]։ 1993 թվականի ապրիլի 11-ին Ազգային ժողով է ընտրվել Թեսկեր հատուկ օկրուգից՝ որպես Նիգերի ժողովրդավարության և սոցիալիզմի կուսակցության թեկնածու, 1993 թվականի ապրիլի 11-ին կայացած արտահերթ ընտրություններում և որոնք հետևել են Թեսկերում փետրվարի կայացած ընտրությունների արդյունքների չեղարկմանը[6]։
1995 թվականի հունվարին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ հաղթել է Ազգային շարժման ընդդիմադիր կոալիցիան հանուն զարգացման հասարակության և հանուն Նիգերի ժողովրդավարության և սոցիալիզմի կուսակցության։ Մոհամեդ Բազումը դարձել է վարչապետ Համա Ամադուի կառավարությունում արտաքին գործերի և համագործակցության նախարար, որը նշանակվել է 1995 թվականի փետրվարի 25-ին[7]։ Այդ պաշտոնում վերանշանակվել է այն բանից հետո, երբ ռազմական հեղաշրջման արդյունքում 1996 թվականի հունվարի 27-ին Իբրահիմ Բարե Մաինասարան զավթել է իշխանությունը, սակայն պաշտոնից հեռացել է 1996 թվականի մայիսի 5-ին[8]։ Նիգերի ժողովրդավարության և սոցիալիզմի կուսակցությունը հանդես է եկել Իբրահիմ Բարե Մաինասարայի դեմ, և 1996 թվականի հուլիսի 26-ին Մոհամեդ Բազումը տնային կալանքի է ենթարկվել կուսակցության նախագահ Մահամադ Իսուֆուի հետ՝ 1996 թվականի նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ անց։ Այնուհետև 1996 թվականի օգոստոսի 12-ին դատարանի որոշմամբ նրանք ազատ են արձակվել[9]։
1998 թվականի հունվարի սկզբին ձերբակալվել էր երկու այլ խոշոր ընդդիմադիր քաղաքական գործիչների, այդ թվում՝ զարգացման համար ազգային շարժման գլխավոր քարտուղար Համու Ամադի հետ՝ Իբրահիմ բարե Մաինասարայի սպանության նպատակով դավադրության մասնակցելու մեղադրանքով։ Նրան այդպես էլ մեղադրանք չի առաջադրվել, և նա ազատ է արձակվել ձերբակալությունից մեկ շաբաթ անց[10][11][12]։
2004 թվականի սեպտեմբերի 4-5-ը Նիգերի ժողովրդավարության և սոցիալիզմի կուսակցության չորրորդ հերթական Կոնգրեսում Մոհամեդ Բազումն ընտրվել է փոխնախագահ[13]։ 2004 թվականի դեկտեմբերին կրկին ընտրվել է Ազգային ժողով խորհրդարանական ընտրություններում[14], իսկ հաջորդ խորհրդարանական ժամկետի ընթացքում եղել է Ազգային ժողովի երրորդ փոխնախագահ[15] և PNDS խորհրդարանական խմբի փոխնախագահ[16]։
2007 թվականի մայիսի 26-ին դարձել է այն 14 պատգամավորներից մեկը, որոնք անվստահության քվե են տվել վարչապետ Համա Ամադին։ Համե Ամադուի կառավարությունը պարտություն է կրել 2007 թվականի մայիսի 31-ի անվստահության հետագա քվեում։
2009 թվականի օգոստոսին սահմանադրական հանրաքվեն բոյկոտելու մարդկանց կոչից հետո Մոհամեդ Բազումը կարճ ժամանակով ձերբակալվել և հարցաքննվել է 2009 թվականի հուլիսի 14-ին՝ երկու ժամվա ընթացքում[17]։ 2009 թվականի հուլիսի 18-ին կուսակցության փոխնախագահ է վերընտրվել հինգերորդ հերթական համագումարում[18][19]։
Մահամադու Իսուֆուն 2011 թվականի մարտին Նիգերի ժողովրդավարության և սոցիալիզմի կուսակցության նախագահի պաշտոնից հեռացել է նախագահական ընտրություններում հաղթանակից հետո, իսկ Մոհամեդ Բազումը զբաղեցրել է կուսակցության նախագահի պաշտոնակատարի պաշտոնը[20]։ Մահամադու Իսուֆուն Նիգերիայի նախագահի պաշտոնը ստանձնել է 2011 թվականի ապրիլի 7-ին, իսկ Մոհամեդ Բազումը երկրի կառավարություն է նշանակվել 2011 թվականի ապրիլի 21-ին արտաքին գործերի նախարարի պաշտոնում[21][22]։
2015 թվականի փետրվարի 25-ին նշանակվել է նախագահին առընթեր պետական նախարարի պաշտոնում[23][24][24]։
2016 թվականի փետրվարին համընդհանուր ընտրությունների արդյունքում ընտրվել է Ազգային ժողով[25]։ Այն բանից հետո, երբ Մահամադ Իսուֆուն երդվել է երկրորդ ժամկետով, 2016 թվականի ապրիլի 11-ին Մոհամեդ Բազումը նշանակվել է ներքին գործերի, հասարակական անվտանգության, ապակենտրոնացման, ինչպես նաև կրոնական գործերի նախարար[26]։ Պաշտոնը ստանձնել է ապրիլի 13-ին՝ փոխարինելով Հասսումի Մասսաուդային[27]։
2023 թվականի օգոստոսի 13-ին Նիգերի կառավարությունը հայտարարեց, որ ցանկանում է «հետապնդել իրավասու ազգային և միջազգային իշխանությունների առջև Մուհամեդ Բազումին և նրա տեղական և օտարերկրյա հանցակիցներին պետական դավաճանության և Նիգերի ներքին և արտաքին անվտանգությունը խաթարելու համար»[28]:։
2023 թվականի նոյեմբերի 30-ին Մուհամեդ Բազումի ընտանիքը պնդեց, որ իրենք այլևս կապի մեջ չեն եղել նրա հետ 2023 թվականի հոկտեմբերի 18-ից և դատապարտել են «չարաշահող ձերբակալություններն ու խուզարկությունները», որոնք ուղղված են նրանցից մի քանիսին[29]::։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.