Մոհոմբի
From Wikipedia, the free encyclopedia
Մոհոմբի Նզասի Մուպոնդո (հոկտեմբերի 17, 1986(1986-10-17), Կինշասա, Կինշասա, ԿԴՀ[1]), շվեդ-կոնգոցի երգիչ, երգահան, պարող։ Մեծացել է Ստոկհոլմին հարակից Նորբորգում և Կիստայում։ Մոհոմբին «2101 Records»-ում երգող առաջին արտիստն էր, որը պայմանագիր կնքեց «Universal Music Group»-ի հետ[2]։ 2000-2008 թվականներին Մոհոմբին իր եղբոր՝ Դժո Մուպոնդոյի հետ, շվեդական Ավալոն հիփ-հոփ խմբի անդամ էր։ Մոհոմբին իր առաջին անհատական երգը՝ «Bumpy Ride»-ը, թողարկել է 2010 թվականի օգոստոսին։ Երգը դարձել է համաշխարհային հիթ և տեղ գտել որոշ երկրների երգերի լավագույն տասնյակներում։ 2011 թվականի փետրվարին այս առաջնելութային երգին հաջորդել է նրա «MoveMeant» ալբոմը։
Արագ փաստեր Մոհոմբի, Հիմնական տվյալներ ...
Մոհոմբի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1986(1986-10-17) (37 տարեկան) Կինշասա, Կինշասա, ԿԴՀ[1] |
Երկիր | Շվեդիա և ԿԴՀ |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ և երաժիշտ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | 2101 Records? |
Անդամակցություն | Avalon? |
Mohombi Moupondo Վիքիպահեստում |
Փակել