Մոնակոն Եվրատեսիլ երգի մրցույթում
From Wikipedia, the free encyclopedia
Մոնակոն առաջին առաջին անգամ հանդես է եկել Եվրատեսիլ երգի մրցույթում 1959 թվականին, առաջին պատվիրակը եղել է Ժակ Պիլսը «Իմ ընկերը Պիրոթ» երգով, որը հավաքել է 1 միավոր՝ գրավելով 11-րդ հորիզոնականը[1]։ Ընդհանուր առմամբ, Մոնակոն մասնակցել է մրցույթին 24 անգամ։ Երկրի լավագույն արդյունքը առաջին տեղն է. 1971 թվականին երկրին հաղթանակ է բերել երգչուհի Սևերինը՝ կատարելով «Un banc, un arbre, une rue» («նստարան, ծառ, փողոց») ֆրանսերեն երգը՝ հավաքելով 128 միավոր, այդ թվում 6 անգամ ստանալով ամենաբար գնահատականը (10 միավոր)՝ Գերմանիայից, Նորվեգիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից և Հարավսլավիայից[2]։ 1962 թվականի մրցույթում Մոնակոն հայտնվել է երկրորդ հորիզոնականում, և երեք անգամ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ 1960, 1964 և 1976 թվականներին[1]։
Մոնակոն Եվրատեսիլ երգի մրցույթում | |
---|---|
Երկիր | Մոնակո |
Ելույթներ | |
Մասնակցումներ | 24 (21ը եզրափակչում) |
Առաջին ելույթ | 1959 |
Լավագույն արդյունք | 1971 (առաջին) |
Վատագույն արդյունք | 24 2005 (վերջին) |
ԵՀՄ | |
Մոնակոի էջը Eurovision.tv կայքում |
Եզրափակչին մասնակցության 21 տարվա ընթացքում Մոնակոն ստացել է 738 միավոր, իսկ կիսաեզրափակչում՝ 46 միավոր։