Մոնմաժուրի մայրամուտի ժամը
Վինսենթ վան Գոգի նկար / From Wikipedia, the free encyclopedia
«Մոնմաժուրի մայրամուտի ժամը» (ֆր.՝ Coucher de soleil à Montmajour[1], հոլ.՝ Zonsondergang bij Montmajour[2]) — նկար, որի հեղինակն ու նկարիչն է հոլանդացի աշխարհահռչակ նկարիչ Վինսենթ վան Գոգը(Vincent van Gogh, 1853—1890), նկարը ստեղծվել է Առլեում 1888 թվականին։ Նկարը այժմ գտնվում է Վինսենթ վան Գոգի թանգարանում, Ամստերդամում։ Նկարի չափսերն են - 73,3×93,3 սմ[3]։
Արագ փաստեր Մոնմաժուրի մայրամուտի ժամը ֆր.՝ Coucher de soleil à Montmajour, տեսակ ...
Մոնմաժուրի մայրամուտի ժամը ֆր.՝ Coucher de soleil à Montmajour | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
բարձրություն | 73,3 |
լայնություն | 93,3 |
ստեղծման վայր | Առլ |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Նորվեգիա |
հավաքածու | անհայտ |
սեփականատեր | անհայտ |
https://www.theguardian.com/artanddesign/2013/sep/09/van-gogh-painting-discovered կայք | |
Ծանոթագրություններ | |
Sunset at Montmajour Վիքիպահեստում |
Փակել
Նախկինում որոշ մարդիկ կարծում էին, որ այս նկարի հեղինակը Վինսենթ վան Գոգը չէ, սակայն 2013 թվականին փորձագետները ապացուցել են, որ այս նկարը ստեղծվել է մի միայն Վինսենթ վան Գոգի կողմից[3][4]։ Այն նկարը վան Գոգի համար շատ հազվադեպ ու յորահատուկ նկար է, այսպիսի մի նկար էլ հայտնաբերվել է մեզանից 85 տարի առաջ, 1928 թվականին[5]։