Մոզամբիկ
From Wikipedia, the free encyclopedia
Մոզամբիկ, պաշտոնապես Մոզամբիկի հանրապետություն (պորտ.՝ Moçambique), երկիր Հարավարևելյան Աֆրիկայում, արևելքից սահմանակցում է Հնդկական օվկիանոսին, հյուսիսից Տանզանիային, հյուսիսարևմուտքից՝ Մալավիին և Զամբիային, արևմուտքից՝ Զիմբաբվեին և հարավարևմուտքից՝ Էսվատինիին (Սվազիլանդ) ու Հարավաֆրիկյան Հանրապետությանը։ Ինքնիշխան պետությունը բաժանված է Կոմորյան կղզիներից, Մայոտից և Մադագասկարից Մոզամբիկի նեղուցով։ Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Մապուտու (1876-ից մինչ 1976 թվականները կոչվում էր Լորենսու Մարկիշ)։
Մոզամբիկի Հանրապետություն República de Moçambique |
||||
---|---|---|---|---|
|
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Մապուտու | |||
Պետական լեզուներ | պորտուգալերեն | |||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 802 000 կմ² | ||
Բնակչություն | ||||
- | նախահաշիվը | 24 096 000 մարդ | ||
- | Խտություն | 30 /կմ² /մղոն² |
||
Արժույթ | մետիկալ (mzn) | |||
Ժամային գոտի | +2 | |||
Ազգային դոմեն | .mz | |||
Հեռախոսային կոդ | +258 |
Մեր թվարկության առաջինից հինգերորդ դարերում բանտուերեն խոսող ժողովուրդները ներգաղթել են ներկայիս Մոզամբիկ հեռավոր հյուսիսից և արևմուտքից։ Հյուսիսային Մոզամբիկը գտնվում է Հնդկական օվկիանոսի առևտրային մուսոնային քամիների ճանապարհին։ 7--ից 11-րդ դարերում այստեղ կառուցվեցին մի շարք Սվահիլի նավահանգիստներ, որից զագացում ապրեց Սվահիլի մշակույթը և լեզուն։ Ուշ միջնադարում այս քաղաքներ էին այցելում առևտրականներ Սոմալիից, Եթովպիայից, Արաբիայից, Պարսկաստանից և Հնդկաստանից[1]։
1498 թվականին Վասկո դա Գամայի այցելությունից սկսվեց պորտուգալացիների ժամանումը, որոնք սկսեցին տարածքի բնակեցումը և գաղութականացումը 1505 թվականից։ Չորս դար տևած պորտուգալական իշխանությունից հետո Մոզամբիկն անկախացավ 1975 թվականին՝ դառնալով Մոզամբիկի ժողովրդական հանրապտություն։ Անկախությունից ընդամենը երկու տարի անց, երկիրն ընկավ ինտենսիվ և ձգձգվող քաղաքացիական պատերազմի մեջ, որը տևեց 1977-ից 1992 թվականը։ 1994 թվականինն Մոզամբիկում անցկացրեցին առաջին բազմակուսակցական ընտրությունները և այդ ժամանակվանից ի վեր մնաց համեմատաբար կայուն նախագահական հանրապետություն[2]։
Մոզամբիկն ունի հարուստ և ընդարձակ բնական պաշարներ։ Երկրի տնտեսությունն առավելապես հիմնված է գյուղատնտեսության վրա, սակայն արդյունաբերությունը նույնպես աճում է, հատկապես սննդի և ըմպելիքների, քիմիական արդյունաբերությունը, ալյումինի ու բենզինի արտադրությունը։ Զբոսաշրջությունը նույնպես աճում է։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը Մոզամբիկի գլխավոր առևտրային գործընկերն է և արտաքին ներդրումների հիմնական աղբյուրը, իսկ Բելգիան, Բրազիլիան, Պորտուգալիան և Իսպանիան որկրի կարևորագույն տնտեսական գործընկերներն են։ 2001 թվականից Մոզամբիկի ՀՆԱ-ի աճը աշխարհում ամենաբարձրերից է։ Այնուամենայնիվ երկիրը աշխարհի ամենաաղքատ և ամենաչզարգացած երկրներից է[3]՝ մեկ շնչի ՀՆԱ-ով գրավելով ամենաստորին հորիզոնականներից մեկը[4]։
Մոզամբիկի պաշտոնական լեզուն է պորտուգալերենը, որով խոսում են որպես երկրորդ լեզու բնակչության կեսը։ Տարածված մայրենի լեզուներից են Մակուան, Սենան և Սվահիլին։ Երկրի բնակչությունը մոտ 29 միլիոն է, որոնց մեծ մասը Բանտու է։ Մոզամբիկի խոշորագույն կրոնը Քրիստոնեությունն է, փոքրամասնություն է Իսլամը և աֆրիկյան ավանդական կրոնները։ Մոզամբիկն անդամակցում է ՄԱԿ-ին, the Աֆրիկյան միությանը, Ազգերի համագործակցությանը, սլամական համագործակցության կազմակերպությանը, Պորտուգալալեզու երկրների համագործակցությանը, the Չմիացած երկրների շարժմանը, Հարավային Աֆրիկայի զարգացման համագործակցությանը և դիտորդ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում։