Մոսկվայի պետական համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, ՄՊՀ (ռուս.՝ Моско́вский госуда́рственный университе́т и́мени М. В. Ломоно́сова, МГУ), Ռուսաստանի ամենամեծ և գլխավոր բուհը, երկրի մշակույթի և գիտության կենտրոնը և երկրի ամենահին համալսարաններից մեկն է։
Մոսկվայի Պետական Համալսարան ռուս.՝ Московский государственный университет имени М. В. Ломоносова | |
---|---|
Մոսկվայի պետական համալսարանի շենքը | |
Հապավում | ՄՊՀ |
Տեսակ | հասարակական համալսարան |
Կարգախոս | Գիտությունը ճշմարտության ակնհայտ իմացությունն է, բանականության լուսավորումը[1] |
Հիմնադրված է | 1755 |
Հիմնադրիր | Միխայիլ Լոմոնոսով և Իվան Շուվալով |
Անվանված է | Միխայիլ Լոմոնոսով |
Տիպ | Հասարակական |
Ռեկտոր | Վիկտոր Սադովնիչի |
Ուսանողներ | 38150[2] |
Բակալավրիատ | 22563[2] |
Դասախոսներ | 11760[2] |
Անդամակցություն | LIGO գիտական համագործակցություն |
Երկիր | Ռուսաստան[3] |
Տեղագրություն | Մոսկվա, Ռուսաստան |
Հասցե | 119992, Մոսկվա, Լենինսկիյե գոռի, Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ |
Պարգևներ | |
Կայք | msu.ru |
Moscow State University Վիքիպահեստում |
ՄՊՀ-ն ներառում է 9 գիտահետազոտական ինստիտուտ, 40 ֆակուլտետ, ավելի քան 300 ամբիոն և մի շարք արտասահմանյան մասնաճյուղեր՝ Շվեյցարիայում[4], մասնաճյուղ Աստանա քաղաքում (Ղազախստան), Տաշքենդում (Ուզբեկստան), Բաքվում (Ադրբեջան), Դուշանբեում (Տաջիկստան), Երևանում (Հայաստան)։
Երևանում ՄՊՀ մասնաճյուղը հիմնադրվել է 2015 թվականի փետրվարի 20-ին ՄՊՀ ռեկտոր Վ. Սադովնիչիի և Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից ստորագրված համաձայնագրի համաձայն։
Համալսարանում կրթություն է ստանում ավելի քան 32,5 հազար ուսանող, 4,5 հազար ասպիրանտ, դոկտորանտ, հայցորդ և նախապատրաստական բաժանմունքներում ավելի քան 10 հազար լսող, այսինքն մոտ 47 հազար մարդ։ Ֆակուլտետներում և գիտահետազոտական կենտրոններում աշխատում են ավելի քան 4 հազար պրոֆեսորներ, դասախոսներ, մոտ 5 հազար գիտական աշխատակից։ Օգնական և սպասարկող աշխատակազմը կազմում է մոտ 15 հազար մարդ։ 1992 թվականից ՄՊՀ-ի ռեկտորը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին է։